Բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանը որակազրկվեց 3 տարով
Բռնցքամարտի 2023թ․ Հայաստանի չեմպիոն Հենրիկ Սահակյանը հակադոպինգային կանոնների խախտման համար որակազրկվեց 3 տարով։ Որոշումը հրապարակել է Հայաստանի Հակադոպինգային գործակալությունը։ Որոշումը հնարավոր է բողոքարկել 21 օրվա ընթացքում։
«Լսումների հանձնաժողովի վերջնական որոշումը.
Սահակյան Հենրիկի գործի վերաբերյալ
Որոշեց․
Ելնելով ներկայացված փաստաթղթերից և կարծիքներից, միանշանակ տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում և հիմք ընդունելով Համաշխարահին Հակադոպինգային Օրենսգրքի դրույթները` չեղյալ համարել ՀՀ Բռնցքամարտի Ազգային Առաջնություն ժամանակ Սահակյան Հենրիկի ցույց տված արդյունքները ներառյալ ցանկացած մեդալի, միավորների և մրցանակների զրկում այն իրադարձության ժամանակ, որի ընթացքում տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում, համաձայն Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի Հոդված 10.11-ի։
Սահակյան Հենրիկին որակազրկել երեք (3) տարի որակազրկման ժամկետով ՝ սկսած 2023 թվականի փետրվարի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը ներառյալ։
Որակազրկման ժամանակահատվածում, Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի 10.12-րդ հոդվածի համաձայն, Սահակյան Հենրիկին չի թույլատրվում որևէ կարգավիճակով մասնակցել մրցումների, ՀՀ ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքների կամ այլ մարզական գործունեության (բացառությամբ հակադոպինգային կրթական կամ վերականգնողական ծրագրերի), որը կազմակերպվում է ազգային կամ միջազգային ֆեդերացիաների կողմից:
Հիմնվելով 2021թ.-ի Համաշխարհային հակադոպինգային Օրենսգրքի և Հայաստանի ազգային հակադոպինգային կանոնների պահանջների հիման վրա ընդունված որոշումները կարող են բողոքարկվել համաձայն 13.2-ից 13.7-րդ հոդվածների կամ ինչպես այլ կերպ նախատեսված է Օրենսգրքում կամ Միջազգային ստանդարտներում: Նման որոշումները ուժի մեջ կմնան բողոքարկման ընթացքում, եթե վերաքննիչ մարմինն այլ բան կարգադրի:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել Մարզական արբիտրաժային դատարանում՝ որոշումը ստանալուց հետո 21 օրվա ընթացքում:
Գործը համարել փակված»,- նշվում է հաղորդագրությունում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ