Հենրի Սահակյան․ Միայն ուզում եմ իմանալ, թե ով է ինձ թույնել եւ ով է գլխիս սարքում
Ես որեւէ արգելված դեղամիջոց չեմ օգտագործել, երբեւէ դոպինգ չեմ արել։ Միայն ուզում եմ իմանալ, թե ով է ինձ թույնել եւ ով է գլխիս սարքում։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, Հայաստանի չեմպիոն, 54 կգ քաշային Հենրի Սահակյանը։ Բռնցքամարտիկի մարզիչը ապրիլի 5-ից հացադուլ է սկսել Վերնիսաժում՝ երկրորդ դոպինգ թեստ անցկացնելու պահանջով։ Հայաատանի առաջնությունից հետո Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի դոպինգ թեստի պատասխանը դրական է եկել։
Հացադուլին մասնակցում է միայն Սամվել Պողոսյանը, բայց Հենրի Սահակյանն ամբողջ օրն անցկացրեց մարզիչի կողքին։
«Հայաստանի առաջնությունը հաղթելուց հետո ես անցա դոպինգ թեստ, որից հետո ես հավաքականի հետ մասնակցեցի հավաքի։ Պատրաստվում էինք մեկնել Բուլղարիա «Ստրանջայի» մրցաշարին։ Մրցաշարից հետ գալիս օդանավակայանում ինձ ասացին, որ դոպինգ են բռնել։ Վերադարձա Հայաատան, պարզեցինք, որ արգելված նյութեր է հայտնաբերվել, լսումների մասնակցեցինք։ Դիմեցինք ֆեդերացիային, բայց մեր կողքին չկանգնեց ֆեդերացիան։ Ես ուզում եմ իմանալ, թե ով է իմ գլխին սարքել։
Այս պահին ինձ բռնցքամարտը չի հետաքրքում, միայն դա։ Իմ օրգանիզմում եղեթ է հիգենամին, որն արգելված նյութ է բռնցքամարտիկների համար։ Այն նույնիսկ Հայատանում չկա եւ երբեք նախադեպ չի եղել, որ որեէ մարզիկի մոտ հայտնաբերվի։ Այն շատ տարածված է Ադրբեջանուշ եւ վերջին անգամ այն հայտնաբերվել է ադրբեջանցի ըմբիշի մոտ։ Հիգենամինը ճնշում է բարձրացնում եւ հարված ստանալու դեպքում կարող է մարզիկi համար ճակատագրական լինել։ Ինձ միայն հետաքրքրում է, թե ով է ինձ թույնել»,- ասաց Հենրի Սահակյանը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում