Նոր որոշում. Պետական հողերի օտարումից ստացված միջոցների 30 տոկոսը կփոխանցվի համայնքներին
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենքներով սահմանվում է, որ համայնքների բյուջեների ֆոնդային մասն ի թիվս այլ եկամուտների ներառում է իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները:
Նշված օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցների 30 տոկոսն ուղղվում է համապատասխան համայնքի բյուջեի ֆոնդային մաս, որից հետո համայնքը ներկայացնում է այդ միջոցների տնօրինման ծրագիր:
2006 թվականից ի վեր Կառավարությունը հավանություն է տվել շուրջ 35 նման ծրագրի: Այդ ծրագրերի իրականացմամբ մասամբ կամ ամբողջապես լուծվել են շահառու համայնքների բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրները:
Խոշորացումից հետո համայնքների ՏԻՄ-երին փոխանցվելու են նոր լիազորություններ, որոնց իրականացման համար պետությունը պարտավոր է սահմանել ֆինանսական եկամուտների աղբյուրներ: Այդ ֆինանսական եկամուտների աղբյուր կարող է հանդիսանալ նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից պետական սեփականություն համարվող հողերի մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցներից՝ համայնքներին 30 տոկոսի չափով փոխանցումները:
Համայնքներում (բացառությամբ Երևանի) օտարվել են 366.59 հա մակերեսով հողամասեր՝ ընդհանուր 143106.65 հազար դրամ գումարով: Նախագծով առաջարկվող փոփոխության կիրառման համատեսքտում համայնքներին կփոխանցվեր 42932.0 հազ. դրամ գումար, ինչը կարող էր օգտագործվել համայնքների բազմաթիվ հասցեական ծրագրերի իրականացման համար:
Օրենքների ընդունմամբ համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով, այն է՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30 տոկոսի չափով մասհանումներով, ինչը թույլ կտա համայնքներին իրականացնել նոր ապակենտրոնացված լիազորություններ, ինչպես նաև ավելի մեծ ծավալով կյանքի կոչել բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր:
Օրենքների կիրարկման ընթացքում պետական բյուջեում եկամուտները կնվազեն, նույնքանով համայնքների բյուջեների եկամուտները կավելանան:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել