Հենրիխ Մխիթարյանը չի վերադառնա Հայաստանի հավաքական
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Պրոֆֆուտբոլին» տված բացառիկ հարցազրույցում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև ազգային թիմ վերադառնալու հավանականությանը։ Այս մասին գրում է armsport.am-ը:
«Արդյոք հավաքականի կազմում կանցկացնե՞մ 96-րդ խաղը․ կարծում եմ՝ ցավոք ոչ։ Չեմ զղջում իմ որոշման համար։ Միշտ որոշումներս ընդունել եմ սառը գլխով և հանգիստ սրտով՝ չնայած, որ այդ որոշումը կայացնելը շատ դժվար է եղել։ Կարծում եմ՝ ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտել կարիերադ, քան երկու քայլ ուշ։ Սա այն դեպքն էր, երբ զգացի, որ արդեն ժամանակն է։ Խնդիրների ու դետալների մասին մանրամասն կխոսեմ երևի ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո, թեև բոլորին գուցե հիմա է հետաքրքիր։ Ավելի լավ կլինի խոսենք հետո։ Ամեն ինչ կբացատրեմ ու կպատմեմ։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ իմ երկրի ազգային հավաքականին հաջողություն մաղթելն է, որ հաջողության հասնեն ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ մնացած խաղերում։
Եկել է ժամանակը, որ նոր, երիտասարդ սերունդը պատասխանատվություն վերցնի և կարողանա ազգային հավաքականն իրենց ետևից տանել։ Տեսանք՝ վերջին խաղերը շատ դժվարությամբ ստացվեցին, բայց մարզչի գալով հուսամ ամեն ինչ կշտկվի ու մեր տղաները շատ պատվով և պատասխանատվությամբ հանդես կգան»,- ասել է Մխիթարյանը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում