ԵԱ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանը հաղթեց ադրբեջանցի Ահմադզադային
Սերբիայում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտության մատնեց ադրբեջանցի Ահմադ Ահմադզադային եւ վաստակել է 2,5 միավոր։
Հաղթանակներ տարան նաեւ Սամվել Տեր-Սահակյանն ու Էմին Հովհաննիսյանը, որոնք նույնպես ունեն 2,5-ական միավոր։
Գաբրիել Սարգսյանը երկու հաղթանակներից հետո ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Դավիթ Պարավյանի հետ։ Երկուսն էլ ունեն 2,5-ական միավոր։
11 առաջատարները վաստակել են 3-ական միավոր։
Ոչ ոքի խաղացին նաեւ Մամիկոն Ղարիբյանը (2,5), Ռոբերտ Հովհաննիսյանը (2), Մանուել Պետրոսյանը (2), Ռոբերտ Փիլիպոսյանը (1,5):
Արմեն Բարսեղյանը (1,5), Վահե Դավթյանը (1,5) պարտություն կրեցին։
Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Բրազիլիայի առաջնության եզրափակիչն ավարտվել է սկանդալով
Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ հատուցումների առավելագույն սահմանաչափերը