ՀՀ քաղաքացիություն ստացած բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը նոկաուտով հաղթել է Բալոգունին
Ռուս բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը Երևանում կայացած բռնցքամարտի երեկոյի շրջանակում հաղթել է ամերիկացի Մայք Բալոգունին։ Գասիևը մենամարտն ավարտել է 2-րդ ռաունդում՝ նոկաուտով վստահ հաղթանակով։
Այսպիսով, ռուս բռնցքամարտիկը դարձել է ծանր քաշային կարգում WBA Inter-Continental չեմպիոնական գոտու դափնեկիր։
Ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ բռնցքամարտում Մուրատ Գասիևը տարել է 30 հաղթանակ (որից 23-ը նոկաուտով) և մեկ պարտություն։
Բալոգունի համար սա առաջին պարտությունն է պրոֆեսիոնալ ռինգում, մինչ այդ ամերիկացին ունեցել է 20 հաղթանակ (15-ը նոկաուտով)։
Հարկ է նշել, որ մենամարտից առաջ Մուրատ Գասիևի թիմին խնդրել են հանդերձանքի վրա կպցնել Ռուսաստանի դրոշը, սակայն նրանց թույլ են տվել նաև Օսեթիայի դրոշը թողնել:
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկն օրերս Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել և հաստատել հետագայում Հայաստանի դրոշի ներքո ռինգ դուրս գալու հնարավորությունը: Նա նշել է, որ երկար ճանապարհ է անցել այս մարզաձևում և նպատակ ունի պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Բրազիլիայի առաջնության եզրափակիչն ավարտվել է սկանդալով
Երկրորդ համաշխարհային պատերազմի բաճկոն՝ կորած ուղեբեռի մեջ
Շարունակվում է Հախումի կամրջի կառուցումը․ աշխատանքների 90%-ը ավարտված է
Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ հատուցումների առավելագույն սահմանաչափերը