Սոֆիա. Դավիթ Չալոյանն ապահովեց Հայաստանի երկրորդ մեդալը
Հայաստանի թիմը երկրորդ մեդալն ապահովեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում: +92 կգ քաշայինների 1/8 երզափակիչում աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը տպավորիչ հաղթանակ տարավ Գերմանիայի ներկայացուցիչ Նիկիտա Պուտիլովի նկատմամբ:
2021 թվականի աշխարհի փոխչեմպիոնը ոչ մի հնարավորություն չտվեց գերմանացի մրցակցին: Մրցավարները բոլոր ռաունդներում հաղթանակը տվեցին հայ բռնցքամարտիկին:
Ավելի վաղ Հայաստանի համար առանց պայքարի բրոնզե մեդալ էր ապահովել նաեւ Գուրգեն Մադոյանը, որի մրցակիցը վնասվածքի պատճառով հրաժարվել էր մենամարտից:
Դավիթ Չալոյանի եւ Գուրգեն Մադոյանի մասնակցությամբ կիսաերզափակիչները տեղի կունենան փետրվարի 25-ին:
4-րդ մրցումային օրը Կարեն Աղամալյանի գլխավորած թիմից հաղթանակներ տարան Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) եւ Համբարձում Հակոբյանը (80 կգ):
Բարեղամ Հարությունյանը (48 կգ) եւ Արթուր Ղազարյանը (60կգ) պարտվեցին քառորդ եզրափակիչում:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Բրազիլիայի առաջնության եզրափակիչն ավարտվել է սկանդալով
Շարունակվում է Հախումի կամրջի կառուցումը․ աշխատանքների 90%-ը ավարտված է
Երկրորդ համաշխարհային պատերազմի բաճկոն՝ կորած ուղեբեռի մեջ
Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ հատուցումների առավելագույն սահմանաչափերը