Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դատախազության՝ միայն ապօրինի գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Կառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ Քոչարյան Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնին Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը

Դատախազության՝ միայն ապօրինի գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոԱրդյո՞ք ընտրություններին մասնակցում են ուժեր, որոնց նպատակն է ձայն «փոշիացնելը»Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մամուլ

Ֆուտբոլի հավաքականից հեռացել է թիմի ավագը. ո՞ւր է գահավիժում հայկական ֆուտբոլը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ սոցցանցի իր էջում աղմկահարույց գրառում էր արել ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ավագ Օլյա Օսիպյանը: Մեջբերում ենք. «Ազգային հավաքական հրավիրում են՝ ոչ թե սպորտային սկզբունքից ելնելով, այլ անձնական նկատառումներից և քմահաճույքներից»:

Այս խոսքերի հեղինակը, այո՛, ոչ ավել, ոչ պակաս, ազգային թիմի ավագն է: Պարզ է, որ եթե Հայաստանում իշխանության լինեին իսկապես ֆուտբոլասեր մարդիկ, ապա ՀՖՖ-ում տեղի ունեցող և ամիսներ շարունակ բարձրաձայնվող պրոբլեմատիկ հարցերը առիթ կհանդիսանային հայկական ֆուտբոլը երկու նախկին լրագրողների ոչ պրոֆեսիոնալ կառավարումից ազատելու համար: Խոսքը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի և տեղակալ Արմեն Նիկողոսյանի մասին է, որոնք իրենց մակերեսային պատկերացումներով ձախողում են ֆուտբոլի զարգացման բոլոր հեռանկարները:

«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար տեղեկություններ է ստանում ֆինանսական ոչ տեղին ու առաջին հայացքից կասկածելի թվացող գործարքների մասին: Թերևս սրա արդյունքում է, որ ՀՖՖ ղեկավարությունը սկսել է արդեն թանկարժեք կոստյումներ հագնել, հաճախ ռեստորաններում նախաճաշել… Բացի այդ, ՀՖՖ ղեկավարությունն ինչ-ինչ ձևերով կարողացել է իրենով անել հայկական ակումբների զգալի մասը. մեկին մարզադաշտի կառուցում են խոստացել, մյուսի համար մարզադաշտի լույսեր են տեղադրել՝ նրանց դարձնելով «հանցակից ու կամակատարներ»։

Մարդկանց հիշողության մեջ դեռևս վառ է լեգենդար հայ մարզիկ Հենրիխ Մխիթարյանի հետ տեղի ունեցածը. նա տղամարդկանց ազգային թիմի ավագն էր և նույնպես հայտարարեց իր հեռանալու մասին՝ դարձյալ ֆեդերացիայում առկա անառողջ ու անարդար մթնոլորտի պատճառով:

Այժմ նույնիսկ հումոր է պտտվում, թե վերջում հայկական ֆուտբոլում կմնան Արմենները ու իրենք կպարտվեն. միևնույնն է, հաղթանակ չկա…Ի դեպ, հատկապես Արմեն Նիկողոսյանն իր հակաֆուտբոլային քայլերն արդարացնելու համար հայտարարում է ամենուր, թե Նիկոլ Փաշինյանի հետ ամեն բան ճշտված է:

Նկատենք, որ երիտասարդ ու իսկական ֆուտբոլասերների շրջանում լուռ դժգոհություն է կուտակվում, ու մի օր այն սպառնում է պայթել: Բանն այն է, որ մարտ ամսին սպասվում է Թուրքիայի հավաքականի հետ կարևոր խաղ, որին հայկական ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում հավուր պատշաճի։ Երեկ մեզ հետ զրույցում ՀՖՖ աշխատակիցներից մեկը փոխանցեց, որ ֆեդերացիայի ողբալի վիճակի մասին պատկերացում կազմելու համար բավական է միայն ծանոթանալ ԲԿՄԱ-ի ու 21 տարեկանների հավաքականների մարզիչ Ռաֆայել Նազարյանի հարցազրույցին, որը «վերլուծել է» իր գլխավորած թիմի գալիք խաղերը Շվեյցարիայի ու Ռումինիայի իրենց հասակակիցների հետ՝ անվանելով խումբը հավասարազոր մրցակիցների խումբ։

Հիշեցնենք, որ այս մարդու գլխավորությամբ մեր 21 տարեկանները պարտվել են նույնիսկ Ֆարերյան կղզիների ու Լյուքսեմբուրգի հավաքականներին։ Նազարյան Ռաֆայելը կշարունակի պաշտոնավարել ու նոր պաշտոններ ևս ստանալ, քանզի նա ունի ամենակարևորը՝ ֆեդերացիայի ղեկավարների կամքը կատարելու ունակությունը, իսկ մասնագիտական որակներն ու ֆուտբոլային պատվախնդրությունը այլ պլանում են։ Ի դեպ, մեզ փոխանցում են, որ Նազարյանն է որոշում, թե 18 տարին լրացած որ ֆուտբոլիստը կհամալրի բանակի թիմը` ԲԿՄՆ-ն, իսկ այնտեղ հայտնված առնվազն մեկ դեպքով կա հայտարարություն:

Մենք ուշադրության տակ ենք պահելու այս ակումբում հայտնված խաղացողների ընտրության կարգը, ու հարցումներն ուղղվելու են ՊՆ-ին ու այլ պատկան մարմիններին:

Մի խոսքով, ինչպես մյուս ոլորտները, փաստացի քանդվում է հայկական ֆուտբոլը, որի անմիջական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ու իր թիմը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում