«Նապոլի»-ի և «Ռոմա»-ի հարյուրավոր երկրպագուներ ծեծկռտուք են կազմակերպել մայրուղու վրա. առաջացել է մի քանի կիլոմետրանոց խցանում
«Նապոլի» և «Ռոմա» ֆուտբոլային ակումբների մոտ 300 երկրպագու զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Իտալիայի կենտրոնում՝ Արեցո քաղաքի մոտ գտնվող մայրուղու վրա, հաղորդում է Armsport-ը:
Դրա հետևանքով առաջացել է մի քանի կիլոմետրանոց խցանում, մեկ հոգի դանակահարվել է։
Նշվում է, որ «Նապոլի»-ի երկրպագուները «Սամպդորիա»-ի դեմ խաղի համար ուղևորվում էին Ջենովա, իսկ «Ռոմա»-ի երկրպագուները՝ Միլան: Ոստիկանները ստիպված են եղել փակել մայրուղին, բախումները տևել են մոտ 50 րոպե, ինչի հետևանքով ճանապարհի 9 կմ-ով հատված խցանված է եղել։
Մեկ հոգի դանակի թեթև հարված է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում