Նեյմարը վերադարձել է Բրազիլիա եւ կմասնակցի Պելեի հուղարկավորությանը
Բրազիլիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հունվարի 1-ի ուշ երեկոյան ժամանել է Բրազիլիայի Գուարուժու քաղաք։ Սպասվում է, որ նա ներկա կլինի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի հուղարկավորությանը, հաղորդում է L’Équipe-ը։
Նեյմարը որակազրկման պատճառով բաց թողեց Ֆրանսիայի առաջնության հանդիպումը «Լանսի» դեմ։ ՊՍԺ-ին պարտվեց 1:3 հաշվով։
Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում։ Բրազիլիայում եռօրյան սուգ էր։ Պելեի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին Սանտուսում։ Նախքան այդ մեկ օր երկրպագուները հնարավորություն կունենան «Սանտոսի» ստադիոնում վերջին հրաժեշտ տալ ֆուտբոլի արքային։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում