Champions Showdown․ Արոնյանը Նակամուրայի եւ Կարուանայի հետ բաժանում է 4-6-րդ տեղերը
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Շախմատ-960-ի (Ֆիշերի շախմատ) Champions Showdown մրցաշարի 6 տուրից հետո Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ 3,5-ական միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը։
Արոնյանը հաղթել է աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի Գարի Կասպարովին, ամերիկացի Լենիեր Դոմինգեսին, ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի, ամերիկացիներ Ուեսլի Սոյի եւ Նակամուրայի հետ, պարտվել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն։
Առաջին տեղը 4,5-ական միավորով կիսում են ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովն ու Ֆրանիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան։
Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր։ Մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է, հաղթողը կստանա 37,500 դոլար։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ