«Աղոթե՛ք Հայաստանի համար». Քիմ Քարդաշյան
«Աղոթե՛ք Հայաստանի համար»,- ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում, բաժնում արված հրապարակմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:
Նա մասնավորապես կիսվել է ամերիկահայ գործարար Ջեք Քեշիշյանի գրառմամբ. «Պատկերացրեք ձեր օրը սկսում եք այլ օրերի պես. արթնանում եք, համբուրում եք ձեր կնոջը և երեխաներին ու գնում աշխատանքի: Երեկոյան վերադառնում եք տուն, հավաքում առաջին անհրաժեշտության իրերը, ձեր կնոջ ու երեխաների հետ վազում՝ որքան հնարավոր է հեռու՝ թողնելով ընտանիքին և ընկերներին: Թողնում եք այն ամենը, ինչ ստեղծել եք և ձեր երկիրը՝ փրկելու ձեր ընտանիքի և ձեր կյանքը:
Հիմա այս ամենը պատկերացրեք առանց կյանքի հարմարավետությունների, որոնք ունեք այստեղ՝ այս երկրում: Պատկերացրեք, որ այս ամենը պիտի անեք առանց ֆինանսական միջոցների, առանց տրանսպորտի, առանց որևէ մեկի օգնության:
Տխուր է, Հայաստանում դա պատկերացնելու կարիք չկա. երեկվա դրությամբ դա Հայաստանի իրականությունն է, և միակ նախազգուշացումը հրթիռներն են, որոնք ընկել են մարդկանց բակերում: Աղոթե՛ք Հայաստանի համար»:



















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Իրանը հայտարարել է, որ կհարվածի ցանկացած տարածքի, որտեղից ԱՄՆ-ն կհարձակվի իր վրա
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան