Սասուն Խաչատրյանի Հակակոռուպցիոն կոմիտեն կուռուպցիա չի տեսնում Բագրատ Բադալյանի ընտանիքի ծաղկող բիզնեսում. քրեական վարույթ չի հարուցվի
Հատուկ կոռուպցիայի դեմ պայքար ծավալելու նպատակով ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեն և ղեկավար կարգված Սասուն Խաչատրյանը որոշել են Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի նկատմամբ քրեական վարույթ չհարուցել։
Հակակոռուպցիոն կոմիտեում եկել են այն եզրակացության, որ կոռուպցիոն գործարքի նշույլ անգամ չկա հստակ փաստերով մամուլում տարածված այն հրապարակումներում, որ պետական պաշտոնյային, ապա նրա կնոջը պատկանող «Ճաննախագիծ» ՍՊԸ-ն մեկ անձից գնումների առաջատարն է ասֆալտապատման ոլորտում, և, որ այդպիսին է դարձել բացառապես Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում։
Հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիայի հետ աղերս չի տեսել Բադալյանի ընտանիքին պատկանող ընկերության և միլիարդավոր դրամների մեկ անձից գնման պայմանագրերի հետ և հարկ չի համարել նույնիսկ քննության առարկա դարձնել այն հանգամանքը, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանում փռվող ասֆալտի որակը մեծամասամբ ստուգում է հենց Բագրատ Բադալյանի ընտանիքին պատկանող ընկերությունը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Բագրատ Բադալյանի նկատմամբ քրեական վարույթ չսկսելու մասին հայտնել է՝ պատասխանելով այդ պահանջով այդ կառույցին դիմած Վահան Առաքելյանի ներկայացրած դիմումին։
Հավելենք նաև, որ Առաքելյանը Բադալյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդում էր ներկայացրել նաև Ազգային անվտանգության ծառայություն, և, ինչպես Առաքելյանն է վստահեցնում՝ ներկայացնելով համապատասխան անհրաժեշտ հիմքերը։
Ազգային անվտանգության ծառայությունից դեռևս պատասխան չկա։
Հուսանք՝ Ազգային անվտանգության ծառայությունում Բագրատ Բադալյանի նկատմամբ վարույթ իրականացնելու որոշում կայացնելիս կուսումնասիրվեն ոչ միայն ասֆալտապատման ոլորտում այդ ընտանիքն պատկանող ընկերության գործունեությունը, այլ նաև «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումը, ըստ որի, Բագրատ Բադալյանը, կնոջ՝ երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Ագանիսյանի հետ համատեղ սեփականության իրավունքով տուն է գնել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Մերիսվիլ (Marysville) քաղաքում։
Գործարքի գինը կազմել է 584.950 դոլար։ Գործարքը կայացել է 2021-ի ապրիլի 28-ին, գրանցում ստացել՝ մայիսի 6-ին։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել