Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներում Այս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է  Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցեր Գույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները Անահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրները Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համար ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասին ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Կառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել

Քեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպըՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել ՀայաստանԲարձր է գնահատվել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումըՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիրԹրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասինՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՖրանսիայի նախկին նախագահ Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվելԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլարՀօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցը
Սպորտ

Աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպով․ Ինձ շատ հուշեր եւ հույզեր են կապում Հայաստանի հետ

Ինձ շատ հուշեր եւ հույզեր են կապում Հայաստանի հետ: Շնորհավորում եմ Հայաստանի թիմին Օլիմպիադայում փայլուն խաղի եւ հրաշալի արդյունքի առթիվ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն(1975, 1978, 1981), ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի եռակի չեմպիոն (1993, 1996, 1998), ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության կրկնակի, օլիմպիադաների 6-ակի չեմպիոն Անատոլի Կարպովը:

Անատոլի Եվգենեւիչ, շնորհակալ եմ, որ հարցազրույցի հնարավորություն ընձեռեցիք: Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադան արդեն պատմություն է: Մեկնաբանեք Օլիմպիադայի արդյունքները: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի մրցելույթն ու երկրորդ տեղի արդյունքը:

Շախմատում դժվար է կրկնել հաջողությունները: Հայաստանի հավաքականը երկու անընդմեջ Օլիմպիադայում է հաղթել եւ այդ արդյունքը դժվար է կրկնել: Այն ժամանակ թիմում շատ մեծ հաղթական տրամադրություն կար, ամեն ինչ այլ էր, եւ այդ թիմը մեծ հաջողություններ էր գրանցում: Այս Օլիմպիադայում հավաքականը խաղաց առանց Լեւոն Արոնյանի եւ ուղղակի փայլուն խաղ ցույց տվեց՝ հրաշալի արդյունքով: Պետք է հաշվի առնել, որ այս Օլիմպիադայում չխաղացին Ռուսաստանն ու Չինաստանը, դա փոքր-ինչ թեթեւացրել էր դրությունը: Ամեն դեպքում, Հայաստանի թիմը հրաշալի հանդես եկավ: Իմ շնորհավորանքները հավաքականին, հայերին:

Առաջին տեղը զբաղեցրած Ուզբեկստանի հավաքականի մասին ի՞նչ կասեք:

Մեծ անակնկալ էր Ուզբեկստանի հավաքականի հաղթանակը: Վերջին տուրում սպորտային հաջողությունը ժպտաց նրանց: Վերջին տուրի հաղթանակը նրանց անձնական ցուցանիշներն ավելացրեց եւ դարձրեց չեմպիոն: Սա մեծ բացահայտում էր: Երբ փլուզվեց Սովետական Միությունը, Ղրղզստանի հավաքականը դարձավ Ասիայի մայրցամաքային չեմպիոն: Այդ իրադարձությունը, կարծես, ամպրոպ լիներ պարզ երկրնքում: Մենք այն ժամանակ չգիտեինք, որ Ղրղզստանում շախմատ են խաղում: Իհարկե, Ղրղզստանը սովետական հանրապետությունների մեջ ուժեղագույններից մեկն էր, բայց երբ նրանք արդեն հանդես եկան որպես առանձին հավաքական, կարողացան հաղթել գլխավոր մրցակիցներին եւ առաջին տեղը զբաղեցնել Ասիայում: Սա իսկական հրաշք էր: Նույնպիսի հրաշք է հիմա Ուզբեկստանի հավաքականի հաղթանակը Օլիմպիադայում:

Ձեզ համար անակնա՞լ էր Ուզբեկստանի հաղթանակը:

Ոչ միայն ինձ, կարծում եմ՝ ամբողջ շախմատային աշխարհի համար Ուզբեկստանի հաղթանակը մեծ անակնկալ էր: Ուզբեկները եւս հրաշալի հանդես եկան: Շատ լավ թիմ ունեն: Այս հաղթանակը խոսում է այն մասին, որ Ուզբեկստանում շատ մեծ ուշադրություն է դարձվում շախմատի զարգացմանը:

Մենք գիտենք, որ Հայաստանում արդեն երկար տարիներ շատ լուրջ վերաբերմունք կա շախմատի զարգացմանը, իսկ Ուզբեկստանը վերջին տարիներին է աչքի ընկնում շախմատային հաջողություններով, որն էլ տվեց իր արդյունքը:

Ինչպես Դուք արդեն նշեցիք, այս Օլիմպիադային չէին մասնակցում Ռուսաստանի ու Չինաստանի ուժեղագույն թիմերը։ 2016-ի Օլիմպիադային, որն անցկացվեց Բաքվում, չէր մասնակցում Հայաստանի թիմը։ Վերջին զարգացումները որքանով են համապատասխանում ՖԻԴԵ-ի կարգախոսին՝ «Մենք մի ընտանիք ենք» (Gens una sumus)։

Անհեթեթություն է, որ մարզաշխարհի ներկայացուցիչները, սպորտային գործիչները թույլ են տալիս քաղաքականության ներխուժումը օլիմպիական շարժում, միջազգային սպորտային շարժում, այդ թվում համաշխարհային շախմատ: Երբ ֆաշիստական պարտիան պաշտոնապես ճանաչվեց հանցագործ շարժում, երբեք որեւէ համաշխարհային հրեական կազմակերպություն խնդիր չդրեց, որ ֆաշիստական պարտիայի ներկայացուցիչներին չի թույլատրվում մասնակցել շախմատի մրցաշարերին:

Ինձ համար անհասականալի է, թե ինչ են այսօր անում միջազգային գործիչները, այդ թվում՝ շախմատում: Մեր նախնիները ժամանակին միջազգային ֆեդերացիայի համար ընտրել են հրաշալի կարգախոս՝ «Մենք մի ընտանիք ենք», եւ բոլորս պարտավոր ենք առաջնորդվել այդ կարգախոսով: Շուտով լրանում է ՖԻԴԵ-ի 100-ամյակը, եւ, եթե այսպես շարունակվի, այն կարող է փլուզվել, ինչը կլինի շատ անարդար:

ՖԻԴԵ-ն հիմնադրվել է 1924 թվականին Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ: Ես շախմատով սկսել եմ զբաղվել 1966 թվականից: Իմ ամբողջ կյանքի ընթացքում ապրել եմ «Մենք մի ընտանիք ենք» կարգախոսով: Շախմատում երբեք չենք տարանջատել ազգություն, ռասսա, կրոնական պատկանելիություն, շախմատը եղել է համերաշխ ընտանիք: Հիմա փորձում են մեզանում այդ ամենը սերմանել, ներմուծել, ինչին ես ակտիվ դիմադրություն եմ ցուցաբերում եւ բոլորին կոչ եմ անում դիմադրել այս անհեթեթությանը:

Ինչպե՞ս եք գնահատում ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում Արկադի Դվորկովիչի վերընտրությունը:

Նրա վերընտրությունում ողջախոհություն եմ տեսնում, քանի որ նրա մրցակիցների մեջ կային, այսպես ասած, ծայրահեղականներ: Տեսնենք, թե հետագայում ինչպես նա կաշխատի: Արկադի Դվորկովիչը մեծ առավելություն ունեցավ ընտրությունում: Իմ տեղեկություններով՝ նա պատրաստվում էր բարձրաձայնել շախմատը քաղաքականացնելու հարցերը, բայց անհասկանալի պատճառներով չարեց, ինչն արդեն անհանգստացնող է:

Ինչպե՞ս եք գնահատում աշխարհի գործող չեմպիոն Կարլսենի քայլը՝ հրաժարվել շախմատային թագի համար պայքարից եւ չպաշտպանել տիտղոսը նույն հավակնորդի հետ մրցամարտում։ Յան Նեպոմնյաշչի - Դին Լիրեն մրցամարտի հաղթողը իրավամբ կլինի՞ աշխարհի չեմպիոն, երբ համընդհանուր կարծիքով ուժեղագույնը Կարլսենն է։

Ես չեմ տեսել Կարլսենի գրավոր հրաժարականը: Այս ամենը զուտ խոսակցությունների մակարդակում է: Գուցե, կոնգրեսը քննարկել է այս հարցը, տեղյակ չեմ: Եթե Կարլսենն իսկապես հրաժարվի թագի համար պայքարից, բնակաբար, նա կկորցնի իր տիտղոսը եւ վերջ: Այդ են ենթադրում բոլոր կանոնները: Ես միայն չեմ հասկանում այն հորինված հիմարությունը, որ պետք է տեղի ունենա հավակնորդների մրցաշարում հաջորդ երկու շախմատիստների մրցամարտ: Մեզ մոտ միշտ գործել է հետեւյալ կանոնակարգը. եթե հավակնորդը ինչ-ինչ պատճառներով չի հանդիպում աշխարհի չեմպիոնի հետ, ապա հավակնորդի տեղը զբաղեցնում է երկրորդը, իսկ եթե աշխարհի չեմպիոնը ինչ-ինչ պատճառներով չի կարող մասնակցել տիտղոսի պաշտպանության մրցամարտին, այդ դեպքում այն շախմատիստը, որը հաղթել է մյուս բոլոր ուժեղներին, դառնում էր աշխարհի չեմպիոն: Նա վաստակում է այդ իրավունքը: Հիմա հավակնորդների մրցաշարում մեծ հիմարություն են հորինել, թե տիտղոսի պաշտպանության մրցամարտից աշխարհի չեմպիոնի հրաժարվելու դեպքում, տիտղոսի համար առաջին համարը պետք է խաղա երկրորդ համարի հետ:

Եթե Կարլսենը հրաժարվում է, ապա Նեպոմնյաշչին մեխանիկորեն պետք է դառնա աշխարհի չեմպիոն, որովհետեւ նա հաղթել է բոլորին, բացի աշխարհի չեմպիոնից: Դեռ չեմ ասում, որ նա երկրորդ անգամ է բոլորին հաղթել, բացի Կարլսենից: Այս անհեթեթությունները հորինում են այն մարդիկ, որոնք չգիտեն շախմատի պատմությունը:

Ինչպե՞ս եք վերաբերվում աշխարհի չեմպիոնների հերթագայության անորոշությանը Ձեր եւ Կասպարովի «տիրակալությունից» հետո։ Դուք 12-րդ չեմպիոնն էիք, Կասպարովը՝ 13-րդ, Կարլսենը որերո՞րդ չեմպիոնն է, Ձեր կարծիքով, եւ ո՞րը կլինի Նեպոմնյաշչի - Լիրեն զույգի հաղթողը։

Եթե հերթագայությանը հետեւենք, ներկայիս կանոններով, աշխարհի չեմպիոնը պաշտպանում է տիտղոսը եւ դառնում հաջորդը, կամ եթե կորցնում է, ապա հետ վերադարձնում ռեւանշ-մրցամարտում:

Ըստ այս կանոնների, ես պետք է լինեմ աշխարհի 12-րդ եւ 14-րդ չեմպիոնը, քանի որ աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձրել եմ որոշ ժամանակ անց ռեւանշ-մրցամարտով: Աշխարհի չեմպիոնների հերթագայությունը շատ խճճված է: 14-րդ պետք է լինի Ալեքսանդր Խալիֆմանը, հետո Անանդը, այս հաշվարկով Կարլսենը 16-րդն է կամ 17-ը:

Դուք «Խաղաղության հիմնադրամի» նախագահն էիք այն ճակատագրական տարիներին, երբ աշխարհում արմատական փոփոխություններ էին տեղի ունենում: Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի օրերին, մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնողների թվում նաեւ ձեր գլխավորած հիմնադրամն էր, որի աջակցության մասին, հատկապես երիտասարդ սերունդը, գրեթե ոչինչ չգիտի։ Առիթից օգտվելով այժմ հնարավորություն կա «առաջին ձեռքից» իմանալ ձեր ջանքերի, սրտացավ վերաբերմունքի մասին։

Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցում իմ աջակցությունը միայն իմ գլխավորած ֆոնդի շրջանակներում չի եղել: Երբ 1988 թվականին դարձա աշխարհի չեմպիոն, իմ նախաձեռնությամբ, մրցանակս նվիրաբերեցի երկրաշարժից տուժածներին:

Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի մասին իմացա օդանավում: Այդ ժամանակ Մոսկվայից մեկնում էինք Մեքսիկա արագ շախմատի աշխարհի առաջնությանը: Օդաչուները ողբերգության մասին ինձ ավելին պատմեցին, քան խոսվում էր, որ երկրաշարժի հետեւանքով մեծ ավերածություններ են եղել, զոհերը շատ են: Ես այդ ժամանակ մեր թիմին ասացի, որ եթե հաղթեմ աշխարհի առաջնությունում, իմ մրցանակը կտամ երկրաշարժի զոհերի եւ տուժածների օգնությանը: Իմ օրինակով մեր թիմից ոմանք որոշ գումարներ փոխանցեցին, օգնություն ցուցաբերեցին: Երբ դարձա չեմպիոն, անձամբ ժամանեցի Երեւան: Նոր տարուց առաջ էր: Հիշում եմ, որ Հայաստանից վերադարձա Նոր տարվա գիշերը Ռուսաստանի պատվիրակության հետ, որտեղ բոլորը կային, բացի Ռիժկովից: Ինչ-ինչ պատճառներով այդ գիշեր Մոսկվան հրաժարվեց ընդունել մեր օդանավը եւ մենք ստիպված եղանք վայրէջք կատարել Կիեւում եւ Ամանորը նշել Կիեւի օդանավակայանում:

Հայաստանում գտվելուս օրերին անձամբ այցելեցի Լենինական, Սպիտակ: Այն օրերն էին, երբ դեռ փլատակներն էին քանդում, որոնողական աշխատանքներ էին կատարում: Ես նույնպես մասնակցել եմ այդ աշխատանքներին: Սպիտակում իմ գտնվելու օրը, երբ ես օգնում էի մարդկանց որոնողական աշխատանքներում, իմ ներկայությամբ հրաշք տեղի ունեցավ. փլատակներից գտան վերջին ողջ մարդուն: Դեկտեմբերի 20-նն էր: Ասում էին, որ դա իսկապես հրաշք էր, քանի որ 6-7 օրը առավելագույնն է, որ մարդ կարող է ողջ մնալ փլատակներում, իսկ արդեն անցել էր 13 օր:

Ինչ վերաբերում է իմ գլխավորած հիմնադրամին, մեր աջակցությամբ Սպիտակում վերակառուցվեց մանկապարտեզ, երաժշտական դպրոց, Լենինականում եւս մեծ աջակցություն ենք ցուցաբերել: Անհնար է հաշվել իմ գլխավորած ֆոնդի օգնությունը, ամբողջ աշխարհով տարբեր երկրներից դեպի Հայաստան եկած օգնությունը՝ հումանիտար, ֆինանասական: Լենինական, Սպիտակ օգնություններ են եկել Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի «Խաղաղության ֆոնդերից», ներառած Սովետական Միության ֆոնդը, բոլորը հավաքագրում, հումանիտար, բժշկական օգնություն էին ցուցաբերում:

Դա սարսափելի իրադարձություն էր: Ես համարում եմ, որ Աստված իսկապես սիրում է հայերին. այնտեղ կար մի լեռ եւ, եթե չլիներ այդ լեռը, այդ տարածաշրջանը կլիներ երկրորդ «Չեռնոբիլ»:

Գիտեմ, որ Ձեր մտերմությունը Ռաֆայել Վահանյանի հետ շարունակվում է: Ծրագրո՞ւմ եք նորից այցելել Հայաստան, որտեղ լավ ընկերներ ունեք։

Սովետական Միության փլուզումից հետո մի քանի անգամ եկել եմ: Ես միշտ սիրով եմ այցելում Հայաստան: Ինձ շատ հուշեր եւ հույզեր են կապում Հայաստանի հետ: Սիրով նորից կայցելեմ: Ողջույններ եմ ուղարկում բոլոր հայերին եւ մաղթում խաղաղ երկինք: