Արոնյանն ընդդեմ Հայաստանի հավաքականի
Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի թիմի հետ, որի կազմում առաջին անգամ հանդես է գալիս Հայաստանի թիմի նախկին առաջատար, Օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանը։
7-րդ տուրը կանցկացվի օգոստոսի 5-ին։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է Անգոլային (3,5:0,5), Պարագվային (2,5:1,5), Վրաստանին (3:1), Իսրայելին (2,5:1,5), Իրանին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել Ուզբեկստանի հետ (2:2) եւ 11 միավորով երկրորդն է։
Կանանց Հայաստանի թիմը 7-րդ տուրում կմրցի Իսրայելի հավաքականի հետ։
Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ