«Ռեալը» նոր պայմանագրեր չի առաջարկել Ասենսիոյին եւ Սեբալյոսին
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագրեր չի առաջարկել թիմի խաղացողներ Մարկո Ասենսիոյին եւ Դանի Սեբալյոսին, հաղորդում է Marca-ն։ Նրանց պայմանագրերը նախատեսված են մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Երկու ֆուտբոլիստներն էլ ցանկանում են մշտական խաղաժամանակ ստանալ մինչեւ նոյեմբեր-դեկտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջնությունը, որպեսզի ընդգրկվեն Իսպանիայի հավաքականի կազմում։ Մադրիդյան թիմում քիչ հավանական է նրանց համար մշտական տեղը մեկնարկային կազմում։
Արքայական ակումբի ղեկավարությունն էլ գիտակցում է, որ Ասենսիոյի եւ Սեբալյոսի հետ պայմանագրերի երկարաձգումը ծախսատար կլինի։ Ֆուտբոլիստները գործակալներն այժմ աշխատում են նրանց տեղափոխությունն այլ ակումբ կազմակերպելու ուղղությամբ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ