5 ակումբ ստացել է Հայաստանի Առաջին խմբի արտոնագիր
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ակումբների արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը նվիրված է եղել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման հարցերին:
Քննության են դրվել արտոնագրման գործընթացին դիմած 7 թեկնածուների՝ «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ-ի, «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՍԱ Միկա» ՀԿ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ի և «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Արտոնագրման կոմիտեն միաձայն որոշումով՝ Առաջին խմբի արտոնագրեր շնորհեց թեկնածու ակումբներից 5-ին՝ «ԳանձասարՖԱ» ՀԿ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին, «ՍԱ Միկա» ՀԿ-ին, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ին և «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ին: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2022/2023թթ մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությանը:
Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Բենտոնիտ» և «Օնոր» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները հետևյալ հիմքերով՝
«Բենտոնիտ ՖԱ» ՀԿ ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2022թ. խմբագրություն) Հոդված 17-ով (իր կազմում չի ապահովել պահանջվող քանակի և տարիքային խմբերի մանկապատանեկան թիմերի առկայություն) և 36-ով (չի լրացրել ակումբի գլխավոր մարզչի հաստիքը համապատասխան որակավորում ունեցող աշխատակցով) սահմանված պահանջները և չի համապատասխանել մարզական և կադրային ու վարչական չափանիշներին:
«Օնոր» ՍՊԸ ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2022թ. խմբագրություն) Հոդվածներ 32-ով (չի լրացրել ակումբի ֆիզիոթերապևտի հաստիքը համապատասխան որակավորում ունեցող աշխատակցով), 36-ով (չի լրացրել ակումբի գլխավոր մարզչի հաստիքը համապատասխան որակավորում ունեցող աշխատակցով), 37-ով (չի լրացրել ակումբի գլխավոր մարզչի օգնականի հաստիքը համապատասխան որակավորում ունեցող աշխատակցով) և 38-ով (չի լրացրել ակումբի դարպասապահների մարզչի հաստիքը համապատասխան որակավորում ունեցող աշխատակցով) սահմանված պահանջները սահմանված պահանջները և չի համապատասխանել կադրային և վարչական չափանիշին:
Արտոնագրման դիմումների մերժման արդյունքում նշված 2 ակումբների առաջին թիմերը հնարավորություն չեն ունենա մասնակցել ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի 2022/23թթ-ի առաջնությանը: Ակումբները իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5 օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ