«Կինոյի տղա» խաղալն էլ արդեն չի օգնում
«Փաստ» օրաթերթը գրում է․ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հատկապես վերջին շրջանում ավագանու նիստերի ու գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ, ինչպես քաղաքապետարանում են կես կատակ-կես լուրջ ասում, իրեն դնում է «կինոյի տղայի» տեղը. բոլորի հետ խոսում է ոչ միայն մուննաթով, այլև հոխորտալով, ցինիզմով, սարկազմով:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Սարգսյանի այս պահվածքը առաջին հերթին պայմանավորված է ինքնահաստատման մղումով՝ ցույց տալու, որ քաղաքապետն ինքն է: Սա ընդունված է համարել «անգլիական թագուհու» բարդույթ:
Բանն այն է, որ քաղաքապետ «նշանակվելուց» հետո փաստացի տապալել է քաղաքապետարանի կառավարումը, ձախողել գրեթե բոլոր ոլորտները, ինչը, սակայն, ժամանակ առ ժամանակ փորձում է գցել այլոց «գրպանը»: Երեկ էլ, օրինակ՝ մեղադրանքներ հնչեցրեց «նպատակային պռավալ տալու» առումով: Սրան զուգահեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետին նյարդայնացնում է «անգլիական թագուհու» և խիստ ժամանակավորության հեռանկարը, ուստի փորձում է ուժեղ քաղաքապետի կերպար ապահովել:
Սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ դա էլ չի օգնում, որովհետև բոլորն էլ շատ լավ գիտեն, թե իրականում ով է «ասողը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ