Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին Գերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. Մերց ՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնը

Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ըԴուբայի նավահանգստում քուվեյթական լցանավի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվելԱմեն մարդ պատասխանատու է իր ներսի լույսի համար. Տեր ՀեթումԻրանը հերթական անգամ հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումըՔՊ-ի ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները հրապարակվել ենԻսրայելում ընդունվել է մահապատժի մասին վիճահարույց օրենքըՀայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է․ Կատարի նորանշանակ դեսպանը՝ ՆԳ նախարարին
Հայաստան

«Ոտքի կանգնեք, որպեսզի կերտվի մեր հաղթանակը». Նարեկ Մանթաշյանի բաց նամակը քրեակատարողական հիմնարկից

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հրապարակել է Նարեկ Մանթաշյանի բաց նամակը քրեակատարողական հիմնարկից:
«Սիրելի հայրենակիցներ, ֆիզիկական անազատության մեջ գտնվելով, բայց իմ
ողջ գիտակցությամբ ու բովանդակությամբ Ձեր արդար ու ազգանվեր գործին
զորավիգ լինելով` իմ ողջույնի խոսքն եմ հղում Ձեզ։ Գիտակցելով մեր
հայրենիքի առջև ծառացած ճակատագրական խնդիրները` կոչս ու խնդրանքս է Ձեզ`
չկոտրվել, պայքարել, ոտքի կանգնել, երբեք չմտածել, որ ֆիզիկական
մեկուսացումը, հետապնդումներն ու ռեպրեսիաները կարող են կոտրել մեզ։
Հավաստիացնում եմ հարազատներիս, ընկերներիս և իրապես հայ ժողովրդիս, որ
անազատության մեջ գտնվելով` ես ավելի ազատ եմ, քան դատախազն ու քննիչը,
որոնք իրականացնում են քաղաքական հետապնդում իմ նկատմամբ ու կատարում են
բացահայտ պատվեր։ Սակայն ես չեմ ցանկանում խոսել իմ մասին, քանի որ ազգս ու
հայրենիքս կանգնած են անդունդի եզրին։
Ուստի խնդրում եմ Ձեզ, մասնակցեք ապրիլի 5-ին կայանալիք հանրահավաքին ու
պայքարեք։ Պայքարեք, որպեսզի մեր երեխաները և մեր թոռները ապրեն հզոր ու
անվտանգ Հայաստանում։ Համարեք, որ Կառավարության շենքում իմ ծածանած հայոց
Եռագույնը ես Ձեզ եմ փոխանցել, վերցրեք մեր սուրբ խորհրդանիշն ու գնացեք
Ազատության հրապարակ։
Դրանով դուք ինձ Ազատություն կշնորհեք։ Ծածանե’ք հայոց Եռագույնը ի
ցույց աշխարհի, որ հայի կամքը կոտրվել չգիտի, որ հայը հանձնվել չգիտի, որ
հայը պարտվել չգիտի։ Գիտակցե’ք, որ Ձեզնից` յուրաքանչյուրիցդ է կախված մեր
պետության ու պետականության գոյությունը, գիտակցե’ք, որ Ձեզնից
յուրաքանչյուրը հայոց բնօրրանի զինվորն ու պաշտպանն է։ Այսօր, ցավալիորեն,
մենք մեր պայքարը մղում ենք երկու խրամատում` այնտեղ, որտեղ մեր առջև
արյունարբու թշնամին է, և այնտեղ, որտեղից խոսում են նույն թշնամու հետ
բարեկամություն անելու մասին։ Մեր պայքարի խրամատները մեր հրապարակներն ու
փողոցներն են, որտեղ մենք մեր միասնականությամբ ու վճռականությամբ պետք է
ցույց տանք, որ հայի բազուկը չի թուլացել։ Հավատացե’ք, որ մեզնից
յուրաքանչյուրիցս է կախված` մեր արդար պայքարը կավարտվի հաղթանակով, թե`
ոչ։
Մասնակցելով 44-օրյա պատերազմին, պայքար մղելով նենգ դրածոների դեմ
առաջին իսկ օրերից` ես իմացել եմ, որ իմ ժողովուրդը արժանի չէ այն ամենին,
ինչ ունի այսօր։ Սա հային պատիվ չբերող իրականություն է, սա այն Հայաստանը
չէ, որը մենք ցանկանում էինք փոխանցել մեր սերունդներին։ Մենք գիտենք` ինչ
Հայաստան է մեզ պետք ու համոզված եմ, որ մեր երազանքների Հայաստանը
կերտելու ենք։ Ոչինչ, ես պատրաստ եմ անժամկետ լինել անազատության մեջ,
դրանով ինձ կոտրել չեն կարող, Ձեզ կոտրել չեն կարող, Մեզ կոտրել չեն կարող։
Մենք մեր երազանքների Հայաստանի հետևից ենք գնում, իսկ այդ Հայաստանում
ներկայիս իշխանությունները անելիք չունեն, նրանք չեն ներկայացնում մեզ ու
մեր սրբազան կամքը։ Նրանք հակաՀայաստան են։ Ոտքի կանգնեք, լարեք վերջին
ճիգերը, որպեսզի կերտվի մեր հաղթանակը, որպեսզի այդ հաղթանակից հետո
վերականգնվի արդարությունը, և որպեսզի ես` արդեն ազատության մեջ, ծածանեմ
Եռագույնը այս անգամ ոչ թե Կառավարության շենքում, այլ Շուշիում։ Առաջ դեպի
հաղթանակ։
Ձեր` Նարեկ Մանթաշյան»: