Իշխանությունները չեն թույլատրել պրոռուսական միջոցառումը` փոխարենն արտոնելով հակառուսականը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու անձ օրեր առաջ դիմել էին Երևանի քաղաքապետարան` Ազատության հրապարակում ապրիլի 3-ին միջոցառումներ կազմակերպելու հայտերով։ Մեր ձեռքի տակ է հայտնվել Երևանի քաղաքապետարանում կազմված մի արձանագրություն, որում ուշագրավ ձևակերպումներ են տեղ գտել։ Նշված օրը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ զանգվածային միջոցառում և համերգային ծրագիր կազմակերպելու հայտը ներկայացրել էր օրերս պրոռուսական երթ կազմակերպած Աշոտ Գալստյանը, որը «Ալյանս» կուսակցության վարչության անդամ է , իսկ մյուս հայտ ներկայացնողը «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչն է: Այսպիսով, քաղաքապետարանում եզրակացրել են, որ քանզի «Ալյանսը» Ռուսաստանը համարում է ռազմավարական գործընկեր, իսկ «Բևեռը» ընդգծված հակառուսական քաղաքականություն է վարում, ապա այդ երկու հավաքների արդյունքում կարող են լինել բախումներ։
Ըստ այդմ, որոշել են թույլ չտալ Աշոտ Գալստյանի նախաձեռնած միջոցառումը, որը պետք է տեղի ունենար որպես համերգային ծրագիր՝ բեմահարթակի, հնչյունային և լուսային տեխնիկայի տեղադրմամբ և Հայաստանից ու Ռուսաստանից հրավիրված աստղերի մասնակցությամբ։ Այսինքն, խոսքն իրականում զուտ մշակութային միջոցառման մասին է՝ նվիրված ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Սա իշխանությունները չեն արտոնել։ Փոխարենը, «ի գիտություն են ընդունել» «Բևեռի» կազմակերպելիք ակցիան, որը զուտ քաղաքական է՝ ընդդեմ ՌԴ-ի: Հաշվի առնելով, որ այս իշխանությունների օրոք ամենաչնչին որոշումն անգամ չի կարող ընդունվել առանց ամենավերին «էշելոնների» իմացության, պետք է ենթադրել, որ այս որոշումն էլ է «վերին ատյանների» հետ համաձայնեցրած»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ