Վերջնական նպատակը Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելն է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթած դաշինքի ղեկավարին՝ Մամիկոն Ասլանյանին անազատության մեջ պահելով և ընտրված ավագանու նիստերն արգելելով՝ գործող իշխանությունները փաստացի քաոս են ստեղծել հանրապետության երրորդ քաղաքում: Քանի որ ավագանու նիստեր չեն հրավիրվում, ապա հնարավոր չէ քաղաքի կենսագործունեության համար անհրաժեշտ որոշումներ ընդունել:
«Փաստի» տեղեկություններով, ապրիլի 1-ից հնարավոր է՝ համայնքապետարանը նույնիսկ աշխատավարձեր չկարողանա վճարել, միևնույն ժամանակ ավարտվում է աղբահանության պայմանագիրը: Եվ ընդհանրապես, քաղաքում գնալով կուտակվում են բազում խնդիրներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունը Վանաձորի հետ կապված ակտիվ փնտրտուքների մեջ է՝ ստեղծված վիճակը հօգուտ իրենց կարգավորելու համար օրենսդրական «լազեյկաներ» գտնելու կամ, եթե պետք լինի, փոփոխություններ անելու: Մենք արդեն նշել ենք, որ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ուզում է համայնքի ղեկավարի ժ/պ նշանակել, թեպետ իրավաբաններն ասում են, որ դրա համար օրենսդրական հիմքեր չկան:
Ավելին, ցանկանում են գտնել միջոցներ՝ ժ/պ-ին հավել յալ լիազորություններ տալ, որպեսզի կարողանա ընդունել այնպիսի որոշումներ և ստորագրել այնպիսի փաստաթղթեր, որոնք ավագանու լիազորությունների տիրույթում են: Մեր ունեցած տեղեկություններով, վերջնական նպատակը Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելն է: Ըստ այդմ, նախնական որոշում կա ապրիլի վերջին վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները՝ հենվելով օրենքի՝ «եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում» ձևակերպման վրա:
Սակայն բանն այն է, որ այս դեպքում կա երկու խնդիր. նախ՝ այս ընթացքում մեկ նիստ գումարվել է, որը արդարադատության նախարարությունը փաստացի իրավաչափ է համարել, և երկրորդ՝ հետագայում նիստեր չեն գումարվել սոսկ դատարանի որոշման պատճառով: Մի խոսքով, իշխանությունները Վանաձորի թեմայով շատ խառն են և որոշում ունեն ամեն ինչ անել՝ Վանաձորը ևս «զավթելու» համար. օրենքով լինի, թե ոչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ