Ծխե՞լ, թե՞ չծխել բացօթյա տարածքներում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր տեղի կունենա փակ քննարկում՝ «Հանրային սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ»։ Ինչպես հայտնի է, մարտի 15-ից արգելվեց ծխելը նաեւ բացօթյա սրճարաններում, սիգար-բարերում եւ նարգիլեների ակումբներում։ Գաղափարի իդեոլոգն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է, որի արժանի հետնորդն էլ Անահիտ Ավանեսյանը եղավ։
Մեզ ասացին, որ հանձնաժողովականներից բացի այսօրվա քննարկմանը կմասնակցեն նաեւ տնտեսվարողներ։ Շաբաթներ առաջ, մինչեւ ծխելու արգելքի մասին օրենքը կյանքի կկոչվեր, նրանք սույն հանձնաժողովում աշխատանքային քննարկման են մասնակցել եւ զգուշացրել, որ ծխելու արգելքը հարվածելու է ռեստորանային բիզնեսին, ուստի առաջարկել են սահմանել «բացօթյա տարածք» հասկացությունը։ Սակայն հանձնաժողովի մեր աղբյուրի փոխանցմամբ, իրենք այդպես էլ չեն կարողացել այդ հասկացությունը սահմանել, «որովհետեւ կան բացօթյա տարածքներ, որտեղ զոնտիկներ են դրված, ապակե զոնաներ են սարքված եւ այլն»։
Մենք տեղեկացանք, որ օրենքի կիրառման առաջին հարվածներն իրենց վրա զգացել են նաեւ իշխանական գործարարները, ու չի բացառվում հետողորմյա անեն բացօթյա ծխելու արգելքը, կամ որոշակի խմբագրումներ արվեն։ Այս արգելքի տնտեսական վնասի մասին խոսում է անգամ Խաչատուր Սուքիասյանը։ Իսկ «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը «բացօթյայից» արգելքը հանելու օրինագիծ է ներկայացնելու ԱԺ քննարկմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ