Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին Գերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. Մերց ՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնը

Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ըԴուբայի նավահանգստում քուվեյթական լցանավի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվելԱմեն մարդ պատասխանատու է իր ներսի լույսի համար. Տեր ՀեթումԻրանը հերթական անգամ հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումըՔՊ-ի ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները հրապարակվել ենԻսրայելում ընդունվել է մահապատժի մասին վիճահարույց օրենքըՀայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է․ Կատարի նորանշանակ դեսպանը՝ ՆԳ նախարարին
Մամուլ

Առուշ Առուշանյանի դատավորը կարող է թիրախավորվել եւ պատժվել ԲԴԽ-ի կողմից

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը, որը հանրությանն առավել հայտնի դարձավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի քրեական գործի քննությամբ եւ առավել եւս՝ դատավճռով, կարող է թիրախավորվել եւ պատժվել ԲԴԽ-ի կողմից։

Պարզվում է՝ նա 2019 թ. փետրվարին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի դատավոր, իսկ 2021-ի հոկտեմբերին նրան նշանակել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սակայն չեն տեղափոխել Երեւան, քանի որ դեռեւս օգոստոսից նրան էր մակագրվել Առուշ Առուշանյանի գործի քննությունը։

Դատական համակարգում հաճախ է լինում, որ դատավորին գործուղում են այլ դատարան՝ ինչ-որ գործ քննելու։ Օրինակ, ժամանակին Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատավոր Սամվել Ուզունյանին գործուղել էին Կենտրոնի դատարան՝ Հոկտեմբերի 27-ի գործը քննելու, եւ դատաքննությունն էլ ընթանում էր վճռաբեկ դատարանի դահլիճում։ Այսինքն՝ Գնել Գասպարյանին ասել են՝ կքննես Առուշանյանի գործը, կավարտես՝ կավարտվի նաեւ գործուղումդ, եւ նոր կտեղափոխվես Երեւան։

Գործուղման հրամանը տվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը․ «Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանին 2021 թ․ հոկտեմբերի 8-ից 2022 թվականի ապրիլի 8-ը ներառյալ համարել գործուղված Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը»։

Հետաքրքրականն այն է, որ Գնել Գասպարյանի նստավայրը չի նշվել, իսկ այժմ պարզ չէ, թե մի քանի օր անց՝ ապրիլի 8-ին, նա կտեղափոխվի՞ Երեւան, թե՞ գործուղումը՝ որպես պատիժ Առուշի դատավճռի համար, կերկարաձգվի։ ԲԴԽ-ից այս հարցի վերաբերյալ ասացին՝ երբ որոշում կայացվի, կիրազեկենք։ Գնել Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Այս պահին որեւէ այլ որոշում չկա, բացի Ձեր իմացածից», եւ ավելացրեց, որ գործուղման երկարացման մասին եւս տեղեկություն չունի։

Նաեւ նշեց, որ չգիտի, թե Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որ նստավայրում է իր գործունեությունն իրականացնելու, կեսկատակ էլ հավելեց․ «Գուցեեւ չունենա՞մ»։ Պարզ է, որ դատավորը եւս կասկածում է, որ նման դատավճռից հետո իրեն կտեղափոխեն Երեւան։

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործերը, նախաքննական մարմնի որոշմամբ, միացվել էին մեկ վարույթում եւ քննվում էին Գնել Գասպարյանի նախագահությամբ։ Դատավճռով Առուշանյանը դատապարտվեց 1 տարի 3 ամիս ազատազրկման, բայց հաշվի առնելով նրա կրած կալանքի ժամկետը՝ վերջնական պատիժ նշանակվեց 6 ամիս 18 օր ազատազրկում, որը պայմանականորեն չկիրառվեց։ Դատարանը որոշեց նաեւ Առուշանյանին 5 տարի ժամկետով զրկել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում