Ինտրիգ՝ ՔՊ-ի կանանց միջեւ․ Աննա Հակոբյանի հանդիպումը մայրերի հետ իշխանության ներսում կրքեր է բորբորքել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած հանդիպումը որդեկորույս մայրերի հետ, բացի հասարակության բուռն քննարկման առարկան դառնալուց, նաեւ հենց իշխանության ներսում է կրքեր բորբորքել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տիկնայք քննարկել են, թե Հակոբյանն ինչպես, ինչ սկզբունքով է որոշել, թե վերոնշյալ հանդիպմանը ով պետք է մասնակցի:
«Ինչպե՞ս է ստացվում, որ այդ հանդիպումներին ամեն անգամ Լենա Նազարյանն է ներկա գտնվում: Այս անգամ անակնկալ էր, որ տիկին Հակոբյանի կողքին ՔՊ-ական պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանն ու Տաթեւիկ Գասպարյանն էին նստած»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ զոհված զինծառայողների մայրիկների ու հարազատների հետ հանդիպման հրավեր ստացել է գործընկերուհուց: «Հաշվի առնելով, որ ինքս էլ մեր մարզում՝ Կոտայքում, անընդհատ այցելում եմ զոհված տղաների ընտանիքներին, գիտեմ՝ ինչ խնդիրներ ու ինչի կարիք ունեն, ինձ էլ էին հրավիրել։ Ու քանի որ դա եւս մեկ հարթակ էր, առիթ ու հնարավորություն հիշելու հերոսներին, ծանոթանալու նրանց ընտանիքների խնդիրներին, չեմ մերժել»,- ասաց նա:
Պատգամավորը տեղյակ չէ, որ Աննա Հակոբյանի հետ հանդիպումն ինտրիգ ու բուռն քննարկումներ է առաջացրել իր իսկ թիմում: «Չգիտեմ ով է ինտրիգ է ման եկել, չգիտեմ՝ ով ինչ ենթատեքստ է տեսնում ու շեշտադրում անում, բայց պետք է հիասթափեցնեմ բոլորին՝ ասելով, որ իրականում հոգեբանական տեսնակյունից բոլորը չէ, որ պատրաստ են զոհված զինվորների ծնողների հետ հանդիպել»,- հավելեց մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ