Սարգիս Քլոյանի հայցը Վճռաբեկ դատարանը մերժել է. Սևազգեստ մայրերը հաղթել են դատարանում
2020 թվականին Մարտի 1-ի գործով տուժածների իրավահաջորդներից մի քանիսը, այդ թվում՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, դատական հայց էին ներկայացրել սևազգեստ մայրերի՝ «Զինվորի մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի և «Ինձ բացակա չդնեք» հ/կ նախագահ Սաթիկ Խլղաթյանի դեմ՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար պահանջելով նյութական փոխհատուցում, ինչպես նաև հրապարակային ներողություն:
Ըստ հայցվոր կողմի՝ Մարգարիտա Խաչատրյանը հայտարարել էր, թե ինչո՞ւ զոհված զինծառայողների կամ «Սասնա ծռեր»-ի գործողություններից զոհվածների ընտանիքներին կառավարությունը փոխհատուցում չի տրամադրում, իսկ մարտյան իրադարձությունների զոհերի ընտանիքներին 30 միլիոն դրամի աջակցություն է տրամադրում:
168.am-ի հետ զրույցում Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ այդ դատական հայցն իրենք շահել են։
«Մեր պայքարը որևէ արդյունք չտվեց, բայց մենք դատական պրոցեսով մեր դեմ ներկայացրած՝ Սարգիս Քլոյանի հայցը շահել ենք։ Վճռաբեկ դատարանը մերժեց և վարույթ չվերցրեց այն։ Մենք ուզում էինք, որ 668 հրամանը փոխվեր, ընտանիքներին տրվող գումարը 30.000-ից դառնար 60.000։ Սակայն կառավարությունը մեզ պատասխանեց, որ ֆինանսների սղության պատճառով չեն կարող ապահովել։ Դե, Սարգիս Քլոյանն ուզում էր Վճռաբեկ դատարանով հաղթել, բայց չստացվեց»,- նշեց Մարգարիտա Խաչատրյանը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ