Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին Գերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. Մերց ՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնը

Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ըԴուբայի նավահանգստում քուվեյթական լցանավի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվելԱմեն մարդ պատասխանատու է իր ներսի լույսի համար. Տեր ՀեթումԻրանը հերթական անգամ հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումըՔՊ-ի ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները հրապարակվել ենԻսրայելում ընդունվել է մահապատժի մասին վիճահարույց օրենքըՀայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է․ Կատարի նորանշանակ դեսպանը՝ ՆԳ նախարարին
Հայաստան

Ադրբեջանը չի հանգստանա մինչև Հայաստանի վրա չփակցնի «Էրմենիստան» ցուցանակը. Վարդան Ոսկանյան

2018 թվականից սկսած Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը բացել է Ադրբեջանի ախորժակը՝ հասցնելով այն Սյունիքից մինչև Գեղարքունից, Տավուշից մինչեւ Երասխ։ Հետևաբար, արդեն այսօր ստեղծված իրավիճակը միայն մի բանի մասին է հուշում՝ մինչև Ադրբեջանը չհասկանա, որ Հայաստանը վերածվել է հայերի ազգագրական ռեզերվացիայի, որի վրա փակցված է «Էրմենիստան» ցուցանակն, այդ երկրի բռնապետը չի հանգստանալու, չի հանդարտվելու։ Թողենք, այլևս, բոլոր տեսակի պատրանքներն ու անցնենք մեր երկիրը փրկելու գործին»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Վերջինս վստահ է՝ մինչև Արցախն, ամբողջությամբ, չանցնի ադրբեջանական բռնազավթման տակ, իսկ Հայաստանը՝ վասալական կախման մեջ չընկնի Ադրբեջանից (ընդ որում, Հայաստանի որոշակի տարածքներ ադրբեջանական օկուպացիայի պայմաններում), «խաղաղության» պայմանագիր մեզ հետ Բաքվի բռնապետը չի կնքելու. «Ադրբեջանի հետ արժանապատիվ պայմաններով խաղաղություն չի լինելու, եթե, ընդհանրապես, կարելի է այդ երկրի հետ խաղաղության գնալու մասին խոսել։ Թվում էր, թե ադրբեջանական կողմը պետք է բավարարվեր, այսպես կոչված, յոթը շրջանների օկուպացիայով, կամ հանձնումով և այլն։ Այս պահի դրությամբ, այդ յոթը շրջաններն Ադրբեջանը ոչ միայն օկուպացրել է, այլև անցել է Արցախի Հանրապետության այն տարածքներին, որոնք ընդգրկված են եղել ԼՂԻՄ-ի կազմում։ Խոսքը Հադրութի և Շուշիի մասին է։ Այսքանից հետո անգամ, Ադրբեջանն արդյոք դադարեցրեց իր հանիրավի անարդար և ագրեսիվ պահվածքը։ Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Արցախում, մասնավորապես, հենց այս օրերին՝ Փառուխում, Խրամորթում և Քարագլխում, խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը լկտիացել է։ Նա վաղուց արդեն, նույնիսկ, ՀՀ սուվերեն տարածքում է, Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներ, փաստացի, գտնվում են ադրբեջանական կողմից բռնազավթման տակ։ Ավելին՝ Ադրբեջանը մեզ անդադար սպառնում է նոր պատերազմի վտանգով»։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում հայկական կողմի առաջնային անելիքներին՝ Վարդան Ոսկանյանը նկատում է՝ ցավոք, Հայաստանն այսօր ի վիճակի չէ Ադրբեջանին ճնշիչ հարվածներ հասցնելու. «Հրատապ անհրաժեշտություն է դարձել փոխելու մեր օրակարգը։ Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք։ Հենց այսօրվանից պետք է պատրաստվել ոչ թե «Խաղաղության դարաշրջանին», ինչպես որ մեզ փորձում են համոզել հայաստանյան օրվա իշխանությունները, այլ Ադրբեջան կոչվող պետությանը խորտակիչ հարված հասցնելու օրակարգին, իսկ առանց հուսալի ռազմավարական դաշնակիցների օգնության, մենք դա, այս պահին, անել չենք կարող»։

Վարդան Ոսկանյանն առաջնային է համարում հայկական բանակի արագ վերականգնման գործընթացը, որքանով, որ դա մեզ թույլ կտան ստեղծված հնարավորություններն ու ժամանակը։

Բացի այդ՝ հնարավորինս արագ պետք է վերանայել մեր հարաբերությունները բոլոր բարեկամ պետությունների հետ. «Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, բազմաքայլ գործողությունների օրակարգ պետք է իրականացվի։ Այն է՝ բանակի վերականգնմանը զուգահեռ, դիվանագիտական բնույթի ակտիվ աշխատանքներ պետք է իրականացվեն։ Ո՞ւմ ենք մենք սպասում, ինչո՞ւ չենք խորացնում խախտված հարաբերությունները մեր դաշնակից պետության՝ Ռուսատանի հետ։ Մենք պետք է մեր ռազմավարական դաշնակցի բացարձակ աջակցությունն ունենք։ Այստեղ առանձնահատուկ անդրադարձ պետք է կատարվի նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հստակեցմանը։ Խախտված են նաև միջազգային ասպարեզում մեր ամուր դիրքերը։ Պատկերացնո՞ւմ ենք մենք արդյո՞ք մեր իրական վիճակը, մեր առջև ծառացած այս պահի օրհասական խնդիրների վտանգավորությունը, դրանց ճնշման մեխանիզմների բացակայությունն ու մեր զուր և անտեղի կորցրած ժամանակի վատնումը։ Յուրաքանչյուր օր, որ մենք վատնում ենք, այսպես կոչված, «Խաղաղության դարաշրջան»-ի բացման պատրանքների ուղղությամբ, մեզ մի քանի քայլով մոտեցնում է հերթական անդառնալի և ամոթալի պարտության հեռանկարին, միաժամանակ, Ադրբեջանի մոտ տպավորություն ստեղծելով, թե մեզանից կարող է պոկել իր համար հնարավոր և անհնար ամեն ինչ»,- փաստել է Վարդան Ոսկանյանը։

Ամփոփելով զրույցը՝ իրանագետն արձանագրել է՝ եթե մենք ցանկանում ենք ապահովել մեր սահմանների անձեռնմխելիությունը և, ստեղծված խիստ վտանգավոր իրավիճակում, պաշտպանել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ապա
մի կողմ դնելով հասարակությանը մոլորեցնող պատրանքները, պետք է հստակ գիտակցել, որ հայաստանյան օրվա իշխանությունների հետ միասին դա անելը, սկզբունքորեն, անհնարին է դառնում. «Օրվա իշխանությունները, մեր թշնամիների հետ միասին, շարժվում են հայկական պետության կործանման օրակարգով։ Մենք պետք է ունենք այնպիսի իշխանություն, որն, ի վիճակի կլինի, միաժամանակ, կամք և ցանկություն կունենա՝ իրականացնելու նոր օրակարգ, այն է՝ դաշնակիցների հետ հարաբերությունների խորացնումը նրանց լիարժեք և աներկբա օժանդակության վաստակումը։ Սա պետք է լինի հայաստանյան նոր իշխանությունների կարևոր օրակարգերից մեկը։

Ստացվել է այնպես, որ մենք ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Մյուս կողմից, չի կարելի «պատերազմ» եզրույթը դարձնել մեր հանրության ամենօրյա քննարկման առարկան և սրանով խուճապային տրամադրություններ արթնացնել։ Առանց դրա էլ ակնհայտ է՝ որևէ երկիր, որ գտնվում է Մերձավոր Արևելքի տարածքում, իսկ Հարավային Կովկասը Մերձավոր Արևելքի բաղկացուցիչ բաղադրիչներից մեկն է, ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի նոր պատերազմի, այդ թվում նաև՝ Հայաստանն ու Արցախը»։