Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին Գերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. Մերց ՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնը

Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ըԴուբայի նավահանգստում քուվեյթական լցանավի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվելԱմեն մարդ պատասխանատու է իր ներսի լույսի համար. Տեր ՀեթումԻրանը հերթական անգամ հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումըՔՊ-ի ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները հրապարակվել ենԻսրայելում ընդունվել է մահապատժի մասին վիճահարույց օրենքըՀայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է․ Կատարի նորանշանակ դեսպանը՝ ՆԳ նախարարին
Հայաստան

Ինչո՞ւ չհարվածեցինք Եվլախին. Ադրբեջանի օդային և ցամաքային հանգույցի հարվածման հնարավոր հետևանքները

Պատերազմից հետո անցել է 1.5 տարի, և երբեմն մասնագիտական շրջանակները քննարկում են չկայացած օպերացիաների և չկիրառված հարվածների հնարավոր ազդեցությունը պատերազմի ելքի վրա:

Օրինակ, մասնագետների կարծիքով՝ Եվլախին հարվածը կարող էր անգամ փոխել արցախյան վերջին պատերազմի հունը: Իհարկե, խոսքը, նախևառաջ, «Տոչկա» մարտավարական և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների, ինչպես նաև՝ «Սմերչ» համազարկային կրակի համակարգի կիրառման մասին է, քանի որ օդային հարվածի դեպքում նախ պետք է ճնշվեր տեղի ադրբեջանական ՀՕՊ-ը:

Եվլախ քաղաքը օդային կարևոր հանգույց է։ Եվլախի օդանավակայանը վերջին տարիներին վերանորոգվել ու ակտիվորեն օգտագործվում էր ռազմական նպատակներով, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ։

Այստեղ տեղակայված էին բազմաթիվ ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական «Բայրաքթար»: Եվլախի օդանավակայանը ծառայում էր նաև ադրբեջանական ստորաբաժանումների օդային տեղաշարժերի կազմակերպմանը: 

Եվլախը նաև Ադրբեջանի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից է։ Այստեղով են անցնում Ադրբեջանը Վրաստանին կապող երկաթուղին, հիմնական մայրուղին։

Դեռ 2007 թվականին «Նորավանքը» ռուսալեզու հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ հաշվի առնելով Ադրբեջանի մարդկային և նյութական ռեսուրսների զգալի առավելությունը, ինչպես նաև ռազմաճակատ զինամթերք, ռազմական տեխնիկա արագ հասցնելու հնարավորությունը, հայկական ուժերը պետք է ձգտեն բլից-կրիգի, քանի որ պատերազմի ձգձգման դեպքում հայկական կողմի վճռական հաղթանակ տանելու հնարավորությունները նվազելու են:

Բլից-կրիգի հասնելու համար հոդվածագիրն առանձնացնում է հարձակման երկու կարևոր ուղղություն.

Ձախ թև- Հյուսիս-արևելյան ճակատում՝ Շամխոր-Գյանջայի ուղղությամբ,

Աջ թև-Արցախյան ճակատում՝ Բարդա-Եվլախ-Մինգեչաուր ուղղությամբ:

Նշվում է, որ հակառակորդի Շամխորի և Բարդայի կորպուսների ամրությունը և կայունությունը մեծապես կախված է կոմունիկացիոն երկու գծի վիճակից՝ Եվլախով անցնող Կուր գետով, ինչպես նաև՝ Շամխոր-Եվլախ-Աղջաբեդ-Բայլական ռոկադային (զուգահեռ) ճանապարհով:

Հակառակորդի այդ առանցքային կոմունիկացիաները, ըստ «Նորավանքի» փորձագետի, 45 կմ հեռավորության վրա էին Արցախի ՊԲ առաջնագծից՝ Թալիշ գյուղի հատվածում:

Այսինքն, հանկարծակի և միաժամանակյա հարձակումը կամ հարվածը Գյանջայի և Եվլախի ուղղությամբ՝ հաշվի առնելով դրանց ռազմավարական նշանակությունը, կհանգեցներ ադրբեջանական կարևորագույն կոմունիկացիաների պարալիզացմանը, որով հակառակորդն իրականացնում էր իր զորքի մատակարարումը՝ տեղակայված Կուր գետի աջ ափին (երկաթուղային գիծ–Աղստաֆա-Գյանջա-Եվլախ-Բաքու և Գյանջա-Մինգեչաուր-Բայլական, մայրուղի-Գյանջա-Եվլախ-Բաքու և Գյանջա-Մենգեչաուր-Բաքու, ռոկադային (զուգահեռ) ճանապարհ-Շամխոր-Եվլախ-Աղջաբեդ-Բայլական):

Այսինքն, հայկական կողմի այս գործողությունը կարող էր խաթարել Ադրբեջանի հյուսիս-արևմուտք պաշտպանական ամբողջ համակարգի կայունությունը:

Կրկնում ենք՝ այս հոդվածը հրապարակվել է 2007-ին: 2020-ին արցախյան վերջին պատերազմում մասնագետներից, մեր տեղեկություններով, Եվլախին հարվածելու առաջարկ-ակնարկներ եղել են: Ինչո՞ւ Փաշինյանը չի գնացել սրան, երևի մի օր ռազմաքաղաքական ղեկավարությունը պատասխանի:

Հիշեցնենք, որ 2017-ի մարտի 26-ին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը՝ որպես Գլխավոր հրամանատար, հարկ եղած դեպքում աչքը չի թարթելու ««Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս»:

«Եվ դա հարևան երկրում շատ լավ գիտեն»,- շեշտել էր Սերժ Սարգսյանը:

Իսկ գուցե Ադրբեջանը նաև լավ գիտեր, որ Նիկոլ Փաշինյան գերագույն հրամանատարը չի՞ օգտագործելու «Իսկանդերն» անհրաժեշտ ուղղությամբ: Գուցե՝ այո:

Քարտեզը՝ Ռազմինֆոյի

168.am