ՔՊ-ական պատգամավորը կլքի խորհրդարանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը հնարավոր է առաջիկայում վայր դնի մանդատը։ Երեկ ՔՊ խմբակցության նիստում, մեր տեղեկություններով, քննարկվել է Բեղլոյանին ՏՄՀ՝ Տնտեսական մրցակցության հանձնաժողով գործուղելու հարցը։
Մեզ ասացին, որ Բեղլոյանն է նման ցանկություն հայտնել, ինչն այնքան էլ արժանահավատ չէ, քանի որ պատգամավորի մանդատը դժվար թե որեւէ մեկն ինքնակամ փոխեր շարքային հանձնաժողովականի պաշտոնով։
Մենք կապ հաստատեցինք Բեղլոյանի հետ, ով, ըստ էության, չհերքեց մեր տեղեկությունը՝ հորդորելով հետեւել պաշտոնական լրահոսին։ «Կհորդորեմ՝ հետեւեք պաշտոնական լրահոսին եւ դրանից եզրակացություններ անեք, դեռեւս որեւէ բան չեմ կարող ասել»,- ասաց նա։ Ճշտող հարցին՝ իսկ Դուք ի՞նչ կապ ունեք տնտեսական մրցակցության ոլորտի հետ, ասաց․ «Որեւէ մեկնաբանություն այս պահին չեմ կարող տալ»։ Անուշ Բեղլոյանը ժամանակին աշխատել է Արմենտելում՝ ղեկավարել է հասարակայնության հետ կապերի բաժինը, ԵԽ եւ ԵՄ տարբեր ծրագրերի խորհրդատու եւ փորձագետ է եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ