Արքայազն Ջորջը կարող է զրկվել «գահաժառանգ արքայազն» տիտղոսից
Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի որդուն՝ արքայազն Ջորջին բախտ է վիճակվել երբեւէ թագավոր դառնալ։ Այժմ նա բրիտանական գահի ժառանգների ցուցակում երրորդն է։ Բայց Ջորջը դեռ 8 տարեկան է, իսկ երբ նա մեծանա, նա կանցնի պաշտոնական թագավորական պարտականությունների եւ կօգնի իր պապին ու հորը։ Բայց ի՞նչ տիտղոս կունենա։
Այժմ Ջորջին պաշտոնապես կոչում են «Նրա թագավորական մեծություն արքայազն Ջորջ Քեմբրիջի»։ Դարեր շարունակ իշխող միապետը սովորաբար գահաժառանգին շնորհել է Ուելսի արքայազնի կոչումը։ Այդ պատճառով, երբ Չարլզը թագավոր դառնա, ինքնին հասկանալի է, որ երկար ժամանակ կրած տիտղոսը կփոխանցի իր ավագ որդուն՝ արքայազն Ուիլյամին։ Իսկ երբ Ոիլյամը փոխարինի իր հորը թագավորի պաշտոնում, նա նույնպես հնարավորություն կունենա այդ տիտղոսը շնորհել արքայազն Ջորջին։
Սակայն, ի տարբերություն այլ թագավորական տիտղոսների, որոնց տիրապետում է գահաժառանգը, Ուելսի արքայազնի տիտղոսը շնորհվում է պետության կամքով։ Այսպիսով, տեխնիկապես Ուիլյամը կարող է որոշում կայացնել Ջորջին Ուելսի արքայազնի կոչում չտրամադրելու մասին, թեեւ այժմ դա շատ քիչ հավանական է թվում: Բայց ամեն ինչ հնարավոր է։ Ի դեպ, Ջորջը նույնպես կարող է երբեք թագավոր չդառնալ։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Իրանը հայտարարել է, որ կհարվածի ցանկացած տարածքի, որտեղից ԱՄՆ-ն կհարձակվի իր վրա
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան