Իբրահիմովիչ․ Իբրան ինքն է որոշում՝ երբ ավարտել կարիերան
Իտալական «Միլանի» եւ Շվեդիայի հավաքականի 40-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է կարիերան ավարտելու հավանականության մասին։
«Իբրան ինքն է որոշում՝ երբ ավարտել կարիերան։ Շատերն են ասում, թե ես ավարտում եմ կարիերաս, բայց ես դեռ զգում եմ իմ մեջ ուժ եւ ցանկություն։ Չգիտեմ՝ ինչքան կզանցեմ ընդունված նորմերը, բայց ես միշտ ձգտում եմ սահմաններից դուրս գալ։ Ինչու լինել սովորական, եթե կարելի է ավելի լավը լինել։
Երբ ես «Բարսելոնայում» էի, ինձ երջանիկ չէի զգում։ Ադրենալինի պակաս ունեի։ Ես ուրախ էի վերադառնալ «Միլան»»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Marca-ն։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 15 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ «Միլանը» ցանկանում է եւս մեկ տարով երկարաձգել նրա պայմանագիրը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա