«Բարսելոնան» պատրաստ է տարեկան 20 միլիոն եվրո վճարել Էրլինգ Հոլանդին
«Բարսելոնան» պատրաստ է տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ վճարել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին, հաղորդում է Sport.es-ը։ Եթե նա ընդունի 5 տարվա պայմանագիր կնքելու առաջարկը, կդառնա իսպանացի Չավիի գլխավորած թիմի ամենաբարձր վարձատրությամբ խաղացողը։
Կատալոնական ակումբը ամռանը կփորձի 75 միլիոն եվրոյով գնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող՝ խոշոր միջնորդավճար առաջարկելով նաեւ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլային։
Էրլինգ Հոլանդը 2020թ․ հունվարին 20 միլիոն եվրոյի դիմաց է ավստրիական «Զալցբուրգից» տեղափոխվել «Բորուսիա», որի հետ նրա պայմանագրով՝ 2022թ․ ամռանը գերմանական ակումբը պարտավոր է վաճառել Հոլանդի տրանսֆերը, եթե ստանա 75 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 14 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 3 խաղում նա խփել է նույնքան գոլ։
Transfermarkt-ը Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա