Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ Անդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերի Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Ժամանակ առ ժամանակ անձրեւ Իրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները 65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը

Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասին

Միլիարդատեր աղքատը, շոումեն դատավորն ու դատախազությունը

Երեկ ականատես եղանք մի խայտառակ դատավարության, որի անդամների կեսը՝ երկու դատախազներն ու Աննա Դանիբեկյանը, իրենք իրենց վրա ծիծաղեցին ու ծիծաղել տվեցին։ Դատախազը ինչ-որ բան կարդաց, որի անունը ձևակերպված է որպես մեղադրական եզրակացություն։ Սիլվա Համբարձումյանն ասել է, որ ինքը կաշառք է տվել, որ իրեն չխանգառեն, դատախազությունը եզրակացրել է, որ փողի հասցեատերը Ռոբերտ Քոչարյանն է, որ չխոչնդոտի անհասկանալի է, թե ինչին, ավելին, դա իր լիազորությունների մեջ չէր էլ մտնում։ Այնուհետև հարցնում են՝ դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք։ Ռոբերտ Քոչարյանն բնականաբար չհասկանալով թե ինչ կապ ոնի ինքն այդ պատմության հետ, հարց է տալիս՝ բացատրեք, տեսնեմ ինչի՞ մեջ եք մեղադրում կոնկրետ ինձ, ի՞նչ պետք է անեի, որ չեմ արել ու ինչ պետք է չանեի, որ արել եմ։ Դատախազությունը չկարողանալով պատասխանել այդ հարցին, ասում է դե ասեցինք, իսկ փաստացի՝ հրաժարվում է պաշտպանել մեղադրանքը։ Դատավորն էլ չի պահանջում մանրամասնել մեղադրանքը։ Հա բայց ո՞նց պարզաբանեն, եթե իրենք էլ չեն հասկանում։

Խնդիրը հետևյալն է․ դեռ 2018 թվականից, երբ գործ թխվեց Ռոբերտ Քոչարյանի և գեներալների վրա՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով, այդ ժամանակ արդեն անգամ պատվիրատու Նիկոլ Փաշինյանի կողմից դա ստացավ «ջուր գործ» անունը։ Հետո մտածեցին կողքից էլի ինչ-որ բան կցել, ու 0-ին ավելացրեցին 0։ Մի կին ի հայտ եկավ Սիլվա Համբարձումյան անունով, որն ասուլիս տվեց ու ասաց, թե 3 միլիոն դոլար կաշառք է տվել, որ փոխանցեն Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանը դատի տվեց, այդ կինը հերքեց խոսքերը, բայց Քոչարյանի հայցով դատը սառեցվեց, որովհետև Սասուն Խաչատրյանի ՀՔԾ-ն որոշել էր Սիլվա Համբարձումյանի ասուլիսը սարքել թիվ 1 դատական գործ։ Սասուն Խաչատրյանը մի հատ մտքով չանցկացրեց մի հատ Սիլվա Համբարձումյանի անունը գոնե իր ոլորտում՝ դատալեքսում փնտրելու, տեսնի ո՞վ է։ Մի հատ Սասուն Խաչատրյանի մտքով չանցավ հարցնել՝ տիկին Համբարձումյան, որ դու 10 հազար դրամի պարտքը չես կարողանում փակել ու ընկնում ես դատարանի դռները, եթե կոմունալը չես կարողանում վճարել, միլիոնավոր դոլարների կաշառք ո՞րտեղից ես տվել։ Անգամ չի հարցնում՝ ինչի՞ համար ես տվել․ ասում է՝ Սիլվան հանքը ծախում է արաբներին, նախագահին էլ փող է տվել, որ չխոչընդոտի։ ՀՀ նախագահի ո՞ր լիազորությունների մեջ է մտնում հանքի առուծախով զբաղվելը, ինչի՞ն պետք է խոչընդոտի․ դու քո հանքը ծախում ես, ոչ երկրից դուրս ես տանում, ոչ մի բան, ինչի՞ պետք է խոչընդոտի որևէ մեկը։ Ընդ որում, հետո Սիլվան ասում է, թե կաշառք չէ, շնորհակալություն է, հետո հերքում է, թե տվել է Քոչարյանին որևէ բան։ Բայց տրամաբանություն է պետք ունենալ․ ինքը իր բիզնեսը ծախում է, բայց փող է տալիս, որ չխոչընդատեն։ Ինչի՞ պիտի խոչընտդոտեն։ Դա նույնն է, որ ես իմ տունը վաճառեմ Պողոսին, բայց Նիկոլին կաշառք տամ, որ չխոչընդոտի կամ շնորհակալություն հայտնեմ գումարով, որ ես իմ տունը վաճառելլ եմ Պողոսին։

Սիլվա Համբարձումյանի այս անհեթեթ պատմությունը, սակայն, դառնում է ՀՀ քննչականների համար աստվածաշունչ, քանի որ սահմանադրական կարգի տապալման գործը քանդվում էր, նշանակում է՝ դատախազ-բան էլ գործը կորցնելու էին։ Սիլվան ցուցմունք է տալիս կամ մեյլով գրում-ուղարկում, ու դա դատախազությունը սարքում է մեղադրական եզրակացություն։ Հասկանում ե՞ք։ Էդ դատախազը նաև դասախոս է, ուսանող է կրթում, էդ որակով։ Անգամ Սիլվա Համբարձումյանին առերեսում չեն անում մեղադրյալների հետ։ Բայց ի՞նչ առերեսում անեն, եթե մարդը հերքել է իր խոսքերը, թե կաշառք է տվել Քոչարյանին։

Մի հատ դատալեքս բացեք ու փնտրեք Սիլվա Համբարձումյան անունը, մի հատ քրգործերի շարք կբացվի․ 2009 թվականին դատարանը նրանից բռնագանձում է 383․233 դրամ գումար, քանի որ 1998 թվականից ի վեր գույքահարկ չէր վճարել։ Սիլվան միլիոնավոր դոլարների կաշառք էր ցփնում աջ ու ձախ, բայց 700 դոլարի վարձը չէր կարողացել տալ 20 տարի։ 42 հազար դրամ չէր վճարել, դատի էին տվել, բայց ասում է՝ նախագահին շնորհակալության համար գումար եմ փոխանցել։ Իր հիմնարկի ոստիկանական պահպանման համար 300 հազար դրամը ևս վճարել է միայն դատական ակտից հետո։ Անգամ կոպեկների գազի պարտք չի վճարել ու դատի են տվել։ Հասկանում ե՞ք աբսուրդը։ Ու էս կինը, որ գազի վարձը չի կարողացել տալ, ասել է, թե կաշառք է տվել ոչ ավել ոչ պակաս՝ մի քանի միլիոն դոլար։

Էս կինը, ընդ որում, մի քանի հոգու անուն է տալիս, թե կաշառք է տվել կամ լավության տակից դուրս է եկել փողով։ Ում վրա իշխանությունը ատամ ունի, պարզվում է՝ Սիլվան փող է տվել։ Բանը հասել է էնտեղ, որ երբ որևէ մեկին բռնում են, լարագրողները զանգում են Սիլվա Համբարձումյանին, ասում են ճանաչո՞ւմ եք նրան, եթե ասում է ոչ, ուրեմն գրում են, որ այս մարդու բախտը բերեց։ Լավ, ո՞նց է լինում, որ Սիլվան միշտ սկանդալներով է աչքի ընկնում, չես իմանա, որ ասեն էս կինը ինչ-որ գործ է արել մեր երկրում։ Դատալեքսից հետո մի հատ էլ Գուգլում գրեք անունը․ նյութերի վերնագրերն եմ կարդում՝ Սուրիկ Խաչատրյանը չռփել է, 10 հազար դրամ գույքահարկը չի վճարել, գազի վարձը չի վճարել, Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել, Արաբ Գործարարից գումար է թռցրել, Սիլվա Համբարձումյանը զրպարտել է։ Էս վերնագրերն են։

Մի տեսակ ամոթ էլ է, որ այս տիկնոջից է կառչել իրավապահ համակարգը։ Նրանք էլ հաճույքով կմաքրվեն-կգնան, բայց թեմա չկա, հո նոր բան չե՞ն հորինելու։ Ու հիմա հասկանում ե՞ք, թե ինչու դատախազներն ու դատավորը չեն կարողանում ասել, թե ինչի մեջ են մեղադրում Ռոբերտ Քոչարյանին։ Ո՞նց ասեն․ հազիվ մի բան են հորինել, հիմա էլ ասում են՝ պարզաբանեք։ Մի հատ անեկդոտ կա, էն որ հարբեցողը խանութ է մտնում, ամբողջ ուժերը հավաքում ու ասում է արաղ տուր, վաճառողը հարցնում է՝ ի՞նչ։ Էն մարդու մեջ ուժ չկա, որ երկրորդ անգամ ասի, թե ինչ է ուզում։ Այ էդ հարբեցողի կարգավիճակում է այս իրավապահ կոչված համակարգը։ Դատավորն էլ չի հասկանում մեղադրանքը, դատախազներն էլ չեն կարղանում ձևակերպել մեղադրանքը, դրած Սիլվայի ցուցմունքն են կարդում։

Բայց ինձ մոտ հարց է առաջանում, բա ասում էիք Քոչարյանը թալանել է, մեծահարուստ է, բա էտ 3-4 տարի ստուգեցիք, ստուգեցիք, իրեն էլ կալանքի տակ պահեցիք, որ իբր ոչ ոք չվախենա, գան գռռալին ցուցմունքներ տան կատարած թալանից, հետո գնացիք դուք ընկաք դռնե դուռ, ու ճարեցիք էտ մի Սիլվայի, որի կենսագրությունը կարդալիս արդեն պետք է հրաժարվեյիք նրա ցուցմունքը գործ սարգելուց, արժանահավատության դեֆիցիտի պատճառով։ Հարց եմ տալիս, Սասուն Խաչատրյանին, Արթուր Դավթյանին, այ իմ երկրիս իրավապահ համակարգի գուռուներ, ու՞ր է Քոչարյանի թալանը, ու՞ր է, էս ու՞մ եք բերել մեզ դեմ տվել թե 3 միլիոն, 7-12 տարի։ Ամոթ չեք անու՞մ։ Չեք կարողացել նախգահ Քոչարյանի վրա թեմա գտնել, հանգիստ թողեք էտ մարդուն, ձեր շեֆին էլ գնացեք զեկուցեք, թող իմանա որ այն ինչ այդ մարդու մասին գրել ու ասել են, պարզապես սուտ է, ու դուք չեք պատրաստվում մասնակցել դեղին մամուլի մակարդակի բամբասանքների, մի հատ էլ որպես վկա բերել Սիլվային, որը իր գազի վարձը չեր մուծել, որովհետև կամ փող չուներ, կամ անպարտաճանաչ է։

Մի խոսքով, ցավով եմ ասում, բայց դատախազությունը շատ վստահ քայլերով ընթանում է խայտառակվելու ուղով։ Էսօրվա կատարվածը խայտառակության գագաթն էր։ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի համար դատապարտվել է ազատազրկման։ Գոնե տեսանյութերով լիքն են Նիկոլի ելույթները մարտի 1-ին՝ զինվեք ով ինչով կարող է՝ փայտ, բան, բարիկադներ սարքեք, ասում է՝ «հոգիս փառավորվեց, որ լսեցի՝ ոստիկաններից մահակ եք խլել», Մաշտոցի պողոտայում թալանի պահին բացականչում էր «Մեր առաջին ռազմավարը» և այլն։ Էսօր ՀՀ գլխավոր դատախազը դիմել է, որ արդարացնեն Նիկոլին զանգվածային անկարգություներ կազմակերպելու և մարդկանց մահվան պատճառ, Երևանի թալանման պատճառ դառնալու համար։ Սա արդարացվում է։

Նիկոլ Փաշինյանը գնում է Ղազախստանում անկարգությունները ցրելու, ասում է՝ չի կարելի փողոցային թափթփուկներին զիջել իշխանությունը, բայց մեզ մոտ, փաստոորեն, ուզում են ներել փողոցային թափթփուկների հանցանքները։ Այսինքն, եթե մարտի 1-ի մասով իշխանությունը ճիշտ է վարվել, ինչը ասում է օրենքը, Սահմանադրությունը, անգամ հիմիկվա ՍԴ-ն, անկարգություններ հրահրողները սխալ են վարվել, ուրեմն պետք է դատապարտված լինեյին, ինչը և եղել է։

Կարճ ասած՝ Հայաստանում արդարադատության անվան տակ տեղի է ունենում շոու։ Շոու է հատկապես «ամենայն հայոց կաշառատու» Սիլվա Համբարձումյանի անվամբ գործը։ Դա առաջինը հասկացել են շոուն վարողները, որոնք սկսել են դատական նիստին հետևելու փոխարեն հետևել իրենց արտաքինին, կարծես ցուցահանդես եկած լինեն ամեն երեքշաբթի։ Գործընթաց է, որի իշխանական մասը պարզապես փող է աշխատում։ Եթե այս իշխանությանը պետք է որևէ մեկի նկատմամբ գործեր սարքել, ուրեմն միշտ կլինեն մարդիկ, որոնք կհամաձայնեն ծառայել որպես բութ գործիք, ովքեր կարիերան կհավասարեցնեն հողին, դավաճանի պիտակ կվաստակեն ու կանեն այդ գործը։ Մարդկությունը շատ է տեսել նման կերպարների, բայց սովորաբար նրանք վատ ավարտ են ունեցել։

Եթե դատախազները, Աննա Դանիբեկյանը հավատում են իրենց բռնած գործի արդարացիությանը, ուրեմն առնվազն մասնագետ չեն, եթե չեն հավատում, բայց անում են, ուրեմն կամակատար են։ Երկու դեպքում էլ պատիժ լինելու է։