«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» ցանկանում են գնել Կուլիբալիին
Թուրինի «Յուվենտուսն» ու կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված են իտալական «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի ծառայություններով, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Անցած ամռանը «Նապոլին» հրաժարվել էր 70 միլիոն եվրոյով Կուլիբալիին վաճառել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ Սակայն 30-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել «Նապոլիի» հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։ Այս տարվա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նեապոլյան ակումբը կընդունի 40 միլիոն եվրոյից սկսվող առաջարկ։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Կուլիբալին մասնակցել է 15 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։
Կուլիբալին 2014-ին է «Գենկից» տեղափոխվել «Նապոլի» 8 միլիոն եվրոյի դիմաց։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա