«Մանչեսթեր Սիթին» պայմանագիր կնքեց Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկուի հետ
Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկու Խուլիան Ալվարեսը դարձավ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» խաղացող։ 22-ամյա ֆուտբոլիստը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ կնքել է 5,5 տարվա պայմանագիր, հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։
Խուլիան Ալվարեսը անգլիական ակումբ կտեղափոխվի ամռանը։ Մինչեւ այդ նա կես տարի վարձակալությամբ կշարունակի խաղալ «Ռիվեր Փլեյթում»։
Արգենտինայի անցած առաջնությունում Խուլիան Ալվարեսը մասնակցել է 21 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Ալվարեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա