2021 թվականին ՀՀ յուրաքանչուր քաղաքացու պարտքը կազմել է 3112,8 դոլար
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը նպաստեց, որ երկրներն արագ տեմպերով ավելացրեցին պետական պարտքը բացասական հետևանքները վերացնելու կամ մեղմելու նպատակով։ Անշուշտ, սպասելի էր, որ Հայաստանի կառավարությունը նույնպես պետք է նոր պարտքեր ներգրավեր՝ հաշիվ առնելով այն, որ 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը7,4 տոկոսանկում է գրանցել։
Պետական պարտքից ժամանակին բողոքող գործող իշխանությունները 2021 թվականի ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացրել են 1,25 մլրդ դոլարով կամ 16,1 տոկոսով։ Պետական պարտքի ավելացման ավելի բարձր ցուցանիշ արձանագրվել է համաշխարհային ճգնաժամի տարում՝ 2009 թվականին, երբ պետական պարտքը մեկ տարվա ընթացքում աճել է 1,46 մլրդ դոլարով։
Հատկանշական է, որ 2021 թվականին պետական պարտքը աճել է ավելի շատ ներքին պարտքի ավելացման հաշվին, մասնավորապես՝ արտաքին պարտքն ավելացել է 585,5 մլն դոլարով կամ 10,4 տոկոսով, իսկ ներքին պարտքը՝ 674 մլն դոլարով կամ 35,3 տոկոսով։ Ներքին պարտքի կտրուկ աճն ունի դրական և բացասական կողմեր։ Դրականն այն է, որ պարտքի սպասարկումը կախված է արտարժութային տատանումից, իսկ բացասականն այն է, որ դրամային պարտքի տոկոսավճարը մի քանի անգամ բարձր է, ինչի հետևանքով պարտքի սպասարկումը պետական բյուջեի համար դառնում է ավելի ծախսատար։
2021 թվականի ընթացքում վերցված պետական պարտքի մի մասը ՀՀ կառավարությունն ուղղել է արտարժութային պահուստների ավելացմանը, իսկ կենտրոնական բանկի պարտքի մեծությունը պահպանվել է գրեթե նույնությամբ՝ կազմելով 457,7 մլն դոլար։ Կառավարությունն ավելացրած պարտքի մի մասը չի ծախսել՝ իր համար ստեղծելով ֆինանսական կայունության բարձիկ, սակայն վերցված գումարների համար տոկոսը պտտվում է։
Հարկ է նշել, որ անցած տարվա ընթացքում պարտք վերցրած գումարի զգալի մասը ծախսվել է ասֆալտապատման, գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման, ոռոգման համակարգի արդիականացման և այլ ուղղություններով, որոնք ամբողջությամբ չեն նպաստել, որ Հայաստանի տնտեսությունը վերականգվի 2020 թվականի ճգնաժամից։
Տարիներ շարունակ պետական պարտքի անարդյունավետ կառավարման արդյունքում Հայաստանի Հանրապետության մեկ բնակչի հաշվով պետական պարտքը կազմել է 3112 դոլար, միայն 2021 թվականի ընթացքում մեկ շնչի հաշվով պետական պարտքն ավելացել է 420,4 դոլարով։
Արամ Աճեմյան


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)