Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մակրոնը մեղադրում է Թրամփին, որ նա «դատարկում է» ՆԱՏՕ-ն բովանդակությունից Դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները ԱՄՆ-ից հայտնել են, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարունակում է աշխատանքը՝ Իրանի կողմից հարվածի ենթարկվելու լուրերի ֆոնին Մեր պատկերացումն այն է, որ պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք. Փաշինյան ԱՄՆ հետախուզությունը համարում է, որ Իրանը դեռևս զգալի հրթիռային ներուժ ունի. CNN Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են. ՆԳՆ ոստիկանություն Մերժվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցով անցման համար վճար գանձելու գաղափարը Պայմանագրային զինծառայող է մահացել. ՔԿ Հնդկաստանն ու Ադրբեջանը փորձում են վերականգնել քաղաքական վստահությունը Ռուսաստանում երկաթուղային վթարի հետեւանքով տուժել է 22 մարդ Հայաստանի պետական ջազ նվագախումբը 88 տարեկան է Պատմական վերադարձ. բացվել է միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը

Մակրոնը մեղադրում է Թրամփին, որ նա «դատարկում է» ՆԱՏՕ-ն բովանդակությունիցԴադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները ԱՄՆ-ից հայտնել են, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարունակում է աշխատանքը՝ Իրանի կողմից հարվածի ենթարկվելու լուրերի ֆոնինՄեր պատկերացումն այն է, որ պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք. ՓաշինյանԱՄՆ հետախուզությունը համարում է, որ Իրանը դեռևս զգալի հրթիռային ներուժ ունի. CNNԻսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են. ՆԳՆ ոստիկանությունՄերժվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցով անցման համար վճար գանձելու գաղափարըՊայմանագրային զինծառայող է մահացել. ՔԿՀնդկաստանն ու Ադրբեջանը փորձում են վերականգնել քաղաքական վստահությունըՌուսաստանում երկաթուղային վթարի հետեւանքով տուժել է 22 մարդՀայաստանի պետական ջազ նվագախումբը 88 տարեկան էՊատմական վերադարձ. բացվել է միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը«Նաիրի» կինոթատրոնը վերաբացվել է նոր հնարավորություններովՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ․ Հակակոռուպցիոն կոմիտե«Օրիոն» տիեզերանավը լքեց Երկրի ուղեծիրըՍպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության. միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերումՀանրապետությունում ապրիլի 2-3-ը բացահայտվել է 139 հանցագործություն, գրանցվել է 6 ավտովթարԳազամատակարարման դադարեցում՝ Կոտայքի մարզումԷլ Կլասիկո՝ կանանց Չեմպիոնների լիգայում. Բարսելոնան ջախջախեց մադրիդցիներինՉարենցավան-Ֆանտան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ զոհՎարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը կբողոքարկիԻՀՊԿ-ն հայտարարել է, որ չորս «Ղադր» հրթիռ է արձակել ամերիկյան Abraham Lincoln ավիակիրի ուղղությամբԵրիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարըԹրամփը պաշտոնից ազատել է գլխավոր դատախազ Փեմ ԲոնդիինԱդրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմըՄԱԿ-ը հայտնել է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած հարձակման հետևանքով 10 նավաստիների մահվան մասինԱՄՆ-ի համար թիրախները Իրանում գնալով նվազում ենԻրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում թշնամու կործանիչի խոցման մասինՎաղարշապատի ընտրություններում ընտրակաշառքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 62 անձի նկատմամբԱֆղանստանի և Պակիստանի սահմանին վերսկսվել են բախnւմներըԱրդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ ԱրաղչիՉարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավորԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայաններըՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՑերեկը` առանց տեղումների եղանակ, գիշերը` անձրեւՄեծ Պահք․ Ավագ ՈւրբաթՌուսաստանում յոթ ուղեւորատար վագոն դուրս է եկել ռելսերիցԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրըԿապահովվի վարչապետի ստացած մրցանակի կառավարման թափանցիկությունը Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կօտարվեն բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցովՄեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը ավելի քան 40 երկրի ներկայացուցիչների հետ քննարկել է Հորմուզի նեղուցի վերաբացման հարցըԻրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին«Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակի ղեկավարը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին ղեկավարինՀայաստանի տարածքով Իրանից տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օրՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է խաղաղության գործընթացըԴեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքիՍահմանների բացումը կլինի տարածաշրջանում խաղաղության գործընթացի ամենանշանակալի արդյունքներից մեկը. ՅըլմազՎլադիմիր Վարդանյանի մանդատը ստացել է Լուսինե Սամվելի Աքմաքչյանը
Հայաստան

Պետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրեական գործերի 23,8% աճ, նախաքննության ժամկետների կրճատում

Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը: Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են Դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակներում 2025 թվականին կատարված աշխատանքները։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Չորրորդ տարին է, որ պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության տարեկան հաղորդումը:

Հաղորդումը կառուցված է Դատախազության՝ որպես միասնական համակարգի՝ 2025 թվականի նպատակադրումների, կատարված հետևողական աշխատանքի ու արձանագրված արդյունքների վրա:

Մասնավորապես՝

  • 2025 թվականի ընթացքում Դատախազության բացառիկ՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում կայացված դատական ակտերով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել, նախնական գնահատմամբ, շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ:
  • 2025 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը:
  • Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է նաև 2025 թվականին. 2025 թվականին ավարտված քրեական վարույթների կեսից ավելին՝ 53,4%-ը, քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը 2024 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11,3%-ով:
  • Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների հետ համեմատությամբ՝ 2025 թվականին 2,5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը՝մեղադրյալների ընդհանուր թվի համեմատությամբ:
  • 2025 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9,2%-ով ավելի քրեական վարույթ, քան 2024 թվականին, այդ թվում` հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2807-ով կամ 23,8%-ով ավելի քրեական վարույթ:
  • Քրեական վարույթներով, գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է ընդհանուր 39 միլիարդ 895 միլիոն 845 հազար դրամ:

Դատախազության 2025 թվականի առաջնահերթությունը եղել է արդյունքահեն աշխատանքը՝ պայմանավորված 2025 թվականի մարտի 14-ին Դատախազության կոլեգիայի ամփոփիչ նիստում մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատման նոր չափանիշների սահմանմամբ, որոնք ամրագրվել են ՀՀ գլխավոր դատախազի հրամանով: Չափանիշները, ի թիվս այլնի, ներառում են՝

- Պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերադարձված գումարի չափը,

- Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման գումարի չափը,

- Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների թիվը,

- Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով վերջնական դատական ակտերի թիվը:

Աշխատանքի արդյունքահենության պահանջը, դուրս գալով Դատախազության աշխատանքի ներքին չափանիշներից, 2025 թվականի արդյունքներով հանգեցրեց Դատախազության աշխատանքի նկատմամբ հանրային գնահատականի փոփոխության. համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության՝ Դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43%-ը: Նախորդ հարցման համեմատ՝ գոհունակության ցուցանիշն աճել է 6%-ով:

Սա, կարծում եմ, մեր՝ որպես միասնական համակարգի, կարևոր նվաճում է, հավաստումն է այն պնդման, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի ու հասկանալի:

Իմ երախտիքն եմ հայտնում դատախազներին, Դատախազության աշխատակիցներին և իրավապահ ու դատական համակարգերի բոլոր պրոֆեսիոնալ և սրտացավ գործընկերներին՝ 2025 թվականին գրանցած շոշափելի արդյունքի համար»: