ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ Ռենդի Ջորջը հրաժարական է տվել, հաստատում են Պենտագոննց։ Ավելի վաղ մի շարք ամերիկյան ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Ջորջի հեռանալը պահանջել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, գրում է BBC-ին։ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը X սոցիալական ցանցում գրել է, որ Ջորջը «անմիջապես կանցնի թոշակի՝ ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի 41-րդ պետի իր պաշտոնից»։
Սովորաբար ԱՄՆ բանակի շտաբի պետերը պաշտոնավարում են չորս տարի։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Ջորջին նշանակել էր 2023 թվականին։ Շտաբի պետի փոփոխությունը բավականին անսովոր է վերջին տարիներին ամերիկյան զինված ուժերի ամենախոշոր ռազմական գործողություններից մեկի ժամանակ, երբ ԱՄՆ-ը Իսրայելի հետ միասին պատերազմ է վարում Իրանի դեմ։
61-ամյա Ջորջը կադրային սպա է եւ ավարտել է ԱՄՆ ամենահեղինակավոր ռազմական ուսումնական հաստատությունը՝ Ուեսթ Փոյնթի ռազմական ակադեմիան։ Նա մասնակցել է Պարսից ծոցի առաջին պատերազմին, ինչպես նաեւ Իրաքում եւ Աֆղանստանում հակամարտություններին։
Նրա հեռանալու պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվում։ «Մենք շնորհակալ ենք նրան ծառայության համար, բայց ժամանակն է փոխել բանակի ղեկավարությունը», CBS News-ին ասել է Պենտագոնի անանուն ներկայացուցիչը։
Ջորջի փոխարեն շտաբի պետի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի գեներալ Քրիստոֆեր Լա Նիվը։
CBS News-ը հայտնում է, որ Ջորջի հետ միասին ազատվել են եւս երկու բարձրաստիճան սպաներ՝ գեներալ Դեւիդ Հոդնեն, որը ղեկավարում էր բանակի վերափոխման եւ ուսուցման հրամանատարությունը, եւ գեներալ-մայոր Ուիլյամ Գրինը՝ գնդերեցների կորպուսի ղեկավարը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The Economist
Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին
Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ