Շուրջ 273 հա տարածքում կիրականացվեն անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ. ՇՄՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ԶՊՄԿ-ի միջև կնքվել է հուշագիր
Շրջակա միջավայրի նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև կնքվել է մտադրությունների հուշագիր։ Ինչպես հայտնում են ՇՄՆ-ից, հուշագիրը ստորագրել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Գարեգին Միրզոյանը և «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ողջույնի խոսքում նշել է․
«Այս համագործակցությունը տնտեսության և բնության հավասարակշռության մասին է։ Հուշագրի կնքմամբ մենք շարունակելու ենք համատեղ անցնել մի ճանապարհ, որի հիմքում բնապահպանությունն է։ Մեր երկրի զարգացումը մենք պետք է ապահովենք ոչ միայն հանքարդյունաբերությամբ, այլ նաև՝ երկարաժամկետ բնապահպանական համատեղ ջանքերով։ Վստահ եմ, որ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ազդեցությունը կզգան Սյունիքում, ինչպես նաև մայրաքաղաքում»։
Հուշագրի շրջանակում կողմերը համաձայնվել են միավորել իրենց ներուժը՝ իրականացնելու շուրջ 273 հեկտար տարածքում անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ՝ նպատակ ունենալով նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները և նպաստել էկոհամակարգերի վերականգնմանը։
Համագործակցությունը նախատեսում է այդ թվում՝
* անտառավերականգնման և անտառապատման ծրագրերի համատեղ պլանավորում,
* համապատասխան տարածքների ընտրություն՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ,
* ոլորտային փորձագետների մասնակցությամբ ծրագրերի մշակում,
* իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության և հաշվետվությունների փոխանակում,
* իրազեկման և հաղորդակցման միջոցառումների իրականացում։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ջանքեր չխնայել հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքում։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The Economist
Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին
Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Իրանը հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել Ավիվը
Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ