Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում հանքերը շահագործող ընդերք օգտագործողների համար բարեկարգման պահանջներ են սահմանվել Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Աբովյանի 5 երիտասարդ բնակիչ ձերբակալվել է Երեւանում միջադեպի կապակցությամբ Շուրջ 273 հա տարածքում կիրականացվեն անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ. ՇՄՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ԶՊՄԿ-ի միջև կնքվել է հուշագիր ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը ոչնչացրել են Իրանի ամենաբարձր կամուրջը Իսրայելը Լիբանանի հարավում «անվտանգության գոտի» ստեղծելու պլան է ներկայացնում Որ հասցեներում ջուր չի լինի Զարիֆը կոչ է անում Իրանին հայտարարել հաղթանակի մասին և դադարեցնել պատերազմը. Foreign Affairs Քվեբեկի համալսարաններում կրթություն ստանալու հնարավորություն ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Երևանում հանքերը շահագործող ընդերք օգտագործողների համար բարեկարգման պահանջներ են սահմանվելԲեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներԱբովյանի 5 երիտասարդ բնակիչ ձերբակալվել է Երեւանում միջադեպի կապակցությամբՇուրջ 273 հա տարածքում կիրականացվեն անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ. ՇՄՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ԶՊՄԿ-ի միջև կնքվել է հուշագիրՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանցԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը ոչնչացրել են Իրանի ամենաբարձր կամուրջըԻսրայելը Լիբանանի հարավում «անվտանգության գոտի» ստեղծելու պլան է ներկայացնումՈր հասցեներում ջուր չի լինիԶարիֆը կոչ է անում Իրանին հայտարարել հաղթանակի մասին և դադարեցնել պատերազմը. Foreign AffairsՔվեբեկի համալսարաններում կրթություն ստանալու հնարավորությունՀՀ ԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալՄակրոնը մեղադրում է Թրամփին, որ նա «դատարկում է» ՆԱՏՕ-ն բովանդակությունիցԴադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները ԱՄՆ-ից հայտնել են, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարունակում է աշխատանքը՝ Իրանի կողմից հարվածի ենթարկվելու լուրերի ֆոնինՄեր պատկերացումն այն է, որ պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք. ՓաշինյանԱՄՆ հետախուզությունը համարում է, որ Իրանը դեռևս զգալի հրթիռային ներուժ ունի. CNNԻսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են. ՆԳՆ ոստիկանությունՄերժվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցով անցման համար վճար գանձելու գաղափարըՊայմանագրային զինծառայող է մահացել. ՔԿՀնդկաստանն ու Ադրբեջանը փորձում են վերականգնել քաղաքական վստահությունըՌուսաստանում երկաթուղային վթարի հետեւանքով տուժել է 22 մարդՀայաստանի պետական ջազ նվագախումբը 88 տարեկան էՊատմական վերադարձ. բացվել է միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը«Նաիրի» կինոթատրոնը վերաբացվել է նոր հնարավորություններովՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ․ Հակակոռուպցիոն կոմիտե«Օրիոն» տիեզերանավը լքեց Երկրի ուղեծիրըՍպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության. միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերումՀանրապետությունում ապրիլի 2-3-ը բացահայտվել է 139 հանցագործություն, գրանցվել է 6 ավտովթարԳազամատակարարման դադարեցում՝ Կոտայքի մարզումԷլ Կլասիկո՝ կանանց Չեմպիոնների լիգայում. Բարսելոնան ջախջախեց մադրիդցիներինՉարենցավան-Ֆանտան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ զոհՎարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը կբողոքարկիԻՀՊԿ-ն հայտարարել է, որ չորս «Ղադր» հրթիռ է արձակել ամերիկյան Abraham Lincoln ավիակիրի ուղղությամբԵրիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարըԹրամփը պաշտոնից ազատել է գլխավոր դատախազ Փեմ ԲոնդիինԱդրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմըՄԱԿ-ը հայտնել է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած հարձակման հետևանքով 10 նավաստիների մահվան մասինԱՄՆ-ի համար թիրախները Իրանում գնալով նվազում ենԻրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում թշնամու կործանիչի խոցման մասինՎաղարշապատի ընտրություններում ընտրակաշառքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 62 անձի նկատմամբԱֆղանստանի և Պակիստանի սահմանին վերսկսվել են բախnւմներըԱրդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ ԱրաղչիՉարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավորԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայաններըՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՑերեկը` առանց տեղումների եղանակ, գիշերը` անձրեւՄեծ Պահք․ Ավագ ՈւրբաթՌուսաստանում յոթ ուղեւորատար վագոն դուրս է եկել ռելսերիցԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հայաստան

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ․ Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցրած անձը տնտեսվարողների օգտին ապօրինի գործողության և անգործության համար ստացել է խոշոր չափերի, ընդհանուր՝ 10.500 ԱՄՆ դոլար և 3.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը հասարակական կազմակերպությունում իրականացվող հարկային ստուգումը ՀԿ-ի օգտին անցկացնելու և առկա խախտումները չարձանագրելու համար կազմակերպության տնօրենից ընդունել է խոշոր չափերով՝ 8.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու առաջարկը: Արդյունքում՝ հարկային տեսուչը տնօրենից 2025 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսերին մաս-մաս ստացել է կաշառքի ընդհանուր գումարից 6000 ԱՄՆ դոլարը։

Հիշյալ պաշտոնատար անձը նաև մեկ այլ ընկերությունում իրականացվող ստուգման ընթացքի մասին տեղեկացրել է նշված ընկերության տնօրենին և առկա խախտումները չարձանագրելու, ստուգումը հօգուտ ընկերության ավարտելու համար ՍՊԸ տնօրենից պահանջել է խոշոր չափերի՝ 2.500 ԱՄՆ դոլար կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ գլխավոր հարկային տեսուչը նույն ընկերության տնօրենի օգտին մեկ այլ դեպքում ապօրինի անգործություն դրսևորելու, այն է՝ առկա խախտումները չարձանագրելու, ավելի մանրակրկիտ ստուգում չիրականացնելու և կազմված նյութերի հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելը կանխելու համար նրանից պահանջել է խոշոր չափերի՝ 3.000.000 ՀՀ դրամ կաշառք:

ՊԵԿ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև պաշտոնատար անձին կաշառք տված ընկերությունների տնօրեններին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: