ՄԱԿ-ը հայտնել է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած հարձակման հետևանքով 10 նավաստիների մահվան մասին
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Պարսից ծոցում գրանցվել է առևտրային նավերի վրա ավելի քան 20 հարձակում։
ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը (IMO) հայտնել է, որ հարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ, կան վիրավորներ։ «2026 թվականի փետրվարի 28-ին հակամարտության սկսվելուց ի վեր, IMO-ն հաստատել է առևտրային նավերի վրա 21 հարձակում, որոնց արդյունքում զոհվել է 10 ծովային, իսկ մի քանիսը ծանր վիրավորվել են։
Պարսից ծոցում գտնվող նավերի վրա մնում է մոտ 20,000 քաղաքացիական ծովային՝ բախվելով սպառված պաշարների, հոգնածության և ծանր հոգեբանական սթրեսի», – ասվում է հայտարարության մեջ։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածները հասան Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց Իսրայելի վրա հարձակվելու լայնածավալ պատասխան գործողության մասին։
Հարվածներ հասան նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The Economist
Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին
Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ