Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարը Ինդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործով Բաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվել Իրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. Tasnim Այսօր թռչունների միջազգային օրն է Վիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-ի Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինային է ուղարկել 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվներից ԱՄԷ-ն առաջ են մղում միջազգային կոալիցիայի գաղափարը. WSJ Մարտի 1-ի գործով ուսումնասիրության են ենթարկվել ՊՆ-ի ու ՆԳՆ-ի հաշվեկշռում գտնվող մի շարք զինատեսակներ Հայաստան-Իրան սահմանը խաղաղության սահման է. Իրանի դեսպան Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին

Կիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-իԵվրոպական հանձնաժողովն Ուկրաինային է ուղարկել 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվներից ԱՄԷ-ն առաջ են մղում միջազգային կոալիցիայի գաղափարը. WSJՄարտի 1-ի գործով ուսումնասիրության են ենթարկվել ՊՆ-ի ու ՆԳՆ-ի հաշվեկշռում գտնվող մի շարք զինատեսակներՀայաստան-Իրան սահմանը խաղաղության սահման է. Իրանի դեսպանՆիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթովՀուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներինԱՄՆ-ն հասել է իր նպատակներին և «շուտով» կդադարեցնի Իրանի վրա հարձակումները. ԹրամփԻրանը սպառնում է հարվածել Մերձավոր Արևելքում ամերիկյան ՏՏ ընկերությունների գրասենյակներինՄեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքներըՄեծ Պահք․ Ավագ ՉորեքշաբթիՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրեական գործերի 23,8% աճ, նախաքննության ժամկետների կրճատումԱպարանում վերանորոգվում է թիվ 1 մանկապարտեզը․ այն նախատեսված է 90 երեխայի համարՆիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետԱյս գեղեցիկ տոնը թող դառնա նոր նվաճումների և ծրագրերի իրականացման սկիզբ Հայաստանում ասորական համայնքի համար․ ՄԻՊ-ի ուղերձըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանումԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԿրթություն, գիտություն, տեխնոլոգիաներ․ Երևանն ու Թեհրանը խորացնում են կապերըԱրձանագրվել է ազնվացեղ եղջերուի բնության մեջ առաջին ձագի ծնունդըՔո մարզադահլիճը՝ քո բակում. մարզվելը հասանելի է և անվճարՀայաստանը հերթական վարկանիշային աղյուսակով դասվել է ամենաանվտանգ երկրների ցանկում․ ՆԳՆYouTube. Արդյո՞ք այն կդառնա դրամ վաստակելու հարթակՆոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքոԱջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյանը մանրամասներ է հայտնումՔննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ծրագրերըՀրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկՓարիզի գագաթնաժողովում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՂրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել ենԵրևանում կկատարվի երթևեկության փոփոխություն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով
Հայաստան

«Անգղները 13–ից 15 օր ընդհանրապես ոչինչ չեն կերել». ինչո՞ւ են Կենդանաբանական այգում անկել թռչունները

Երեւանի Կենդանաբանական այգու անգղների վանդակում բնակիչների թիվը վերջին երկու ամսվա ընթացքում պակասել է։ 5 անգղ է սատկել, որոնցից 4–ը՝ սպիտակագլուխ։ Թե որն է գիշատիչ թռչունների անկման պատճառը, ցույց կտան լաբորատոր հետազոտությունները։

«Թե՛ կենդանիները, թե՛ թռչունները չէին ուտում իրենց հատկացված սննդակարգով։ Նրանք պետք է տարբեր բաներ ուտեին, բայց նրանց մատուցվում էր ոսկորոտ միս»,–NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու էկոլոգ Հրանտ Դավոյանը։

Կենդանիներին ոչ ճիշտ սննդակարգ մատուցելու մասին, Հրանտ Դավոյանի խոսքով, տեղյակ է եղել նաեւ Կենդանաբանական այգու տնօրինությունը եւ իրեն որպես մասնագետի հրավիրել են աշխատանքի՝ խնդիրը կարգավորելու համար։ Մեկ ամիս է, ինչ Դավոյանն աշխատում է Կենդանաբանական այգում, եւ կենդանիների սննդակարգը, նրա խոսքով, փոխվել է։

«Սննդակարգի մեջ մտցվել են կրծողներ, ծովախոզուկ, նապաստակ, առնետ»,– ասաց Դավոյանը։

Կենդանաբանական այգում 5 անգղի անկման մասին նախօրեին գրել էր hraparak.am–ը։ Կայքի տեղեկություններով, Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանը լիարժեք չի կատարում իր պարտականությունները, ինչի հետեւանքով էլ այգում բարձիթողի վիճակ է ստեղծվել, խոսվում է նաեւ չարաշահումների մասին, կենդանիներին նորմալ չեն կերակրել, ինչն էլ հանգեցրել է նրանց անկմանը։ Կայքի հետ զրույցում Կենդանաբանական այգուց ահազանգել են նաեւ մեկ արջի եւ քարայծի սատկելու մասին, սակայն Կենդանաբանական այգում այս տեղեկությունը հերքում են։

Տեղի ունեցածի պատճառով Կենդանաբանական այգում աշխատանքից ազատվողներ են նաեւ եղել։

«Դրա համար էլ այս աղմուկը բարձրացել է»,– նկատեց Կենդանաբանական այգու էկոլոգ Հրանտ Դավոյանը։

Կենդանաբանական այգու արդեն նախկին գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը, որն ազատման դիմում է գրել այս տարվա սկզբին նորանշանակ տնօրենի պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանի հետ տարաձայնությունների պատճառով, համաձայն չէ, որ սխալ սննդակարգն է եղել անկման պատճառը։

«Էդ ո՞նց են որոշում, թե ճիշտ սննդակարգը որն է։ Մենք հիմնականում առաջնորդվել ենք Մոսկվայի կենդանաբանական այգու սննդակարգով, որը մշակված է եղել տարբեր գիտնականների կողմից։ Բացի այդ ավելացվել է նաեւ մեր ռեգիոնին բնորոշ մթերքներ։ Անգղները 13–ից 15 օր ընդհանրապես ոչինչ չեն կերել։ Դուք պատկերացնո՞ւմ եք այդքան կենդանի մեկ վանդակում եւ կեր չեն կերել, հետեւաբար իրենք հյուծվում են, իսկ հյուծված կենդանու մոտ կզարգանան թե՛ պարազիտներ, թե՛ ինֆեկցիոն հիվանդություններ եւ այլ խնդիրներ։ Այդ անգղները 30–ից 40 տարի նույն վանդակում են եղել եւ ոչ մի ճիճվաթափում չեն անցել, որովհետեւ դրանց համար նախատեսված չի եղել, քանի որ բնականից դրանց իմունիտետը բարձր է, դրանց մոտ այդ պարազիտները երբեք խնդիր չեն առաջացնում։ Խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ կենդանին հյուծվում է»,– ասաց Հարություն Հովհաննիսյանը։

Նա պատմեց, որ ինքը թռչուններին չկերակրելու մասին զեկույցներ է գրել, բայց Կենդանաբանական այգում ուշադրություն չեն դարձրել։

Երբ անգղները սկսել են սատկել, գլխավոր կենդանաբույժը ազատման դիմում է գրել, դրանից հետո նրան երկու անգամ նկատողություն են տվել՝ թռչուններին չճիճվաթափելու համար, հետո աշխատանքից ազատել։ Հովհաննիսյանի խոսքով՝ այդ կերպ փորձել են թռչունների սատկելու պատասխանատվությունն իր վրա բարդել։

«30 տարի այդ թռչունները չեն ճիճվաթափվել, ոչ մի բան նրանց չի եղել, ու հանկարծակի որոշեցին, որ չճիճվաթափվելուց հինգ անգղ սատկեց, դա ոնց է լինում, ես չեմ պատկերացնում»,– նշեց Կենդանաբանական այգու արդեն նախկին գլխավոր կենդանաբույժը։

Ըստ Հովհաննիսյանի՝ նոր տնօրենի պաշտոնակատարի օրոք սխալ կառավարման արդյունքում արձանագրվել է նաեւ արջի, քարայծի, եղնիկների անկում։

Ի դեպ, Արեւիկ Մկրտչյանը Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար է նշանակվել մոտ 6 ամիս առաջ։ Մինչեւ այդ նա աշխատել էր Կենդանաբանական այգում որպես միջազգային կապերի մասնագետ, սակայն Կենդանաբանական այգու աշխատողները դեմ էին նրա նշանակմանը։ Նրանք բողոքի ակցիա էին արել եւ հայտարարել, որ մտահոգ են այգուն սպասվող ճակատագրով։