Մոուրինյո․ Թիմում չկա ուժեղ բնավորությամբ խաղացող
«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի առաջնության 21-րդ տուրի տնային խաղում Թուրինի «Յուվենտուսից» կրած 3։4 հաշվով պարտությունից հետո դժգոհել է, որ իր ղեկավարած թիմում չկա ուժեղ բնավորությամբ խաղացող։
«Ինձ երեք տարի են տվել, որպեսզի թիմը բարելավի արդյունքները, բայց դրա համար ինձ պետք է ակումբի օգնությունը։ Երբ խաղադաշտում բարդ վիճակ է լինում, մեր խաղացողներից ոչ ոք չի դրսեւորում առաջատարի որակներ, չկա ուժեղ բնավորությամբ մեկը։
Այո, մենք կուժեղացնենք կազմը։ Մեյթլենդ-Նայլսից հետո կունենանք նաեւ ֆիզիկապես ամուր եւ բնավորություն ունեցող կիսապաշտպան։
Պետք է դուրս գալ կոմֆորտի գոտուց, որտեղ բավարարվում ենք 6-7-րդ տեղերով։ Ես արդեն ասել եմ խաղացողներին, որ նրանք պետք է հոգեբանության տեսանկյունից հասնեն ինձ, ես չեմ շարժվելու նրանց ուղղությամբ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։
Իտալիայի առաջնության հաջորդ տուրում «Ռոման» հունվարի 16-ին կընդունի «Կալյարիին»։
«Յուվենտուսը» 38 միավորով 5-րդ է, «Ռոման» 7-րդն է՝ 32 միավոր։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա