«Ռեալը» ցանկանում է Ազարին փոխանակել Ջեյմսի հետ
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է բելգիացի հարձակվող Էդեն Ազարին փոխանակել Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսի հետ, հաղորդում է El Nacional-ը։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը մտադիր է ուժեղացնել աջ պաշտպանի դիրքը։
«Չելսին» հետաքրքրված է Էդեն Ազարի վերադարձով։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռեալի» հետ մասնակցել է 14 հանդիպման, խփել 1 գոլ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիսի 30-ը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
22-ամյա Ջեյմսը «Չելսիի» հետ այս մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ մինչեւ 2025թ․ հունիսի 30-ն է։ Անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա