Դիեգո Սիմեոնե. Պետք է ուժ գտնել եւ այս ծանր իրավիճակը հաղթահարել բնականոն ընթացքով
Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Սեւիլիայից» կրած 1։2 հաշվով պարտությունից հետո խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի անհաջողությունների մասին։
«Մենք արդեն 10 տարի կայուն ամենավերեւում ենք։ Երբ ես եկա «Աթլետիկո», բոլորը սովոր էին, որ առաջատարից հետ ենք 10 միավոր։ Ցավոք, հիմա մենք դարձյալ նույն վիճակում ենք հայտնվել։ Պետք է ուժ գտնել եւ այս ծանր իրավիճակը հաղթահարել բնականոն ընթացքով»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է իսպանական Marca-ն։
«Աթլետիկոն» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Իսպանիայի առաջնությունում եւ 29 միավորով 5-րդ տեղում է՝ առաջատար «Ռեալից» հետ մնալով 13 միավոր։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա