Թիերի Անրի․ Պետք է հասկանալ, որ Մեսին էլ մարդ է
Ֆրանսիայի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի», «Բարսելոնայի» նախկին հարձակվող, Բելգիայի հավաքականի մարզչական շտաբի անդամ Թիերի Անրին մեկնաբանել է «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխված հարձակվող Լիոնել Մեսիի մեկնարկը փարիզյան ակումբում՝ հորդորելով ժամանակ տալ արգենտինացի ֆուտբոլիստին նոր միջավայրին հարմարվելու համար։
«Իհարկե, տարօրինակ է, որ ՊՍԺ-ում Մեսին ունեցավ 15 տարում ամենավատ մեկնարկը իր համար, բայց թիմը հաղթում է, Ֆրանսիայի առաջնության առաջատարն է, Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում է։ Հասկանալի է, որ երկրպագուները ավելի լավ խաղ են ակնկալում։ Նրանց խաղը ոչ միշտ է վառ եւ ազատ, բայց նրանք հաղթանակներ են տանում։
Մեսիին Լիգա-1-ում հեշտ չէ։ Ես երբեք չեմ մտածել, որ նա կարող է երբեւէ տեղափոխվել Ֆրանսիա։ Երբեք չեմ մտածել, որ նա կհեռանա «Բարսելոնայից»։
Նրա նման ֆուտբոլիստից ամեն խաղում սպասում են անհավանական ֆուտբոլ, բայց մարդիկ չեն հասկանում, որ լավագույն ֆուտբոլիստները հաճախ մեկնում են ազգային հավաքական, խաղում են ամեն երեք օրը մեկ, քիչ են մարզվում։ Դժվար է նրանց նոր մարտավարություն, նոր գաղափարներ փոխանցելը, ժամանակը քիչ է լինում։
Երբ հեռանում ես մի քաղաքից, որտեղ եղել ես մանկուց, եւ հեռանալուց առաջ էլ պատկերացում անգամ չունեիր, որ դա տեղի կունենա, այդ ամենը մեծ հույզեր է առաջացնում։ Պետք է հասկանալ, որ Մեսին էլ մարդ է։ Բայց ես հավատում եմ, որ նա կհաղթահարի այս դժվարությունները։
Ինձ էլ պահանջվեց ժամանակ «Արսենալից» «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո։ Ես երբեք չէի մտածում, որ կհեռանամ «Արսենալից», բայց տեղափոխվեցի «Բարսելոնա»։ Գերազանց ակումբում էի եւ մեծ քաղաքում, բայց այդ ամենը մարսելու համար ժամանակ պահանջվեց»,- 44-ամյա Անրիի խոսքը մեջբերում է gq.com-ը։
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը «Բարսելոնայում» հանդես է եկել 2007-2010-ին՝ լինելով Մեսիի թիմակիցը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը