Լուիս Սուարես․ Լեո Մեսին տանջվում է Փարիզի ցրտին
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի հարմարվում Փարիզի ցուրտ եղանակային պայմաններին։
«Մեսիի հետ զրուցում ենք գրեթե ամեն օր, բայց միշտ ձգտում ենք խուսափել սպասումների մասին խոսակցություններից։ Մենք ֆուտբոլիստներ ենք եւ գիտենք այդ պահերին ինչ ասել։ Մենք խոսում ենք հանդիպումների եւ ընտանիքների մասին։
Մեսին ինձ ասաց, որ շատ է տանջվում՝ խաղալով ցուրտ եղանակին եւ ձյան տակ։ Նա պետք է հարմարվի Փարիզի ցրտին, դա հստակ է»,- Սուարեսի խոսքը մեջբերում է Onze Mondial-ը։
Հիշեցնենք, որ ամբողջ կարիերան Բարսելոնայում անցկացրած Մեսին օգոստոսին է տեղափոխվել Փարիզ։ Նա 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակի»։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ։
Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրում ՊՍԺ-ն դեկտեմբերի 4-ին կհյուրընկալվի «Լանսին»։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից