Մոուրինյո․ Մխիթարյանը հրաշալի խաղաց
«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը «Ջենոայի» նկատմամբ Իտալիայի առաջնության 13-րդ տուրում՝ գովելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը։
«Ծանր պայքար էր, բայց մենք գերիշխում էինք, թեեւ ուղղահայաց խաղալ ոչ միշտ էր հաջողվում։ Մխիթարյանը հրաշալի խաղաց, մենք ամբողջ ընթացքում վերահսկում էինք խաղը, հնարավորություն չէինք տալիս «Ջենոային» խլել նախաձեռնությունը։
Երկրորդ խաղակեսում մրցակիցն ավելի խորքից էր պաշտպանվում։ Այդ պահին որոշեցի, որ մեզ պետք է Ֆելիքսը, որն իր էներգիայով եւ հզորությամբ կարող է տարբերություն ստեղծել եւ մեծ խնդիրներ առաջացնել մրցակցի համար։
Երբ նա դուրս է գալիս փոխարինման, թիմն ավելի դինամիկ է գործում։ Այդպես էր նաեւ «Կալյարիի» եւ «Միլանի» դեմ հանդիպումներում։ Ֆելիքսը գերազանց գործեց վերջնամասում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։
Գանան ներկայացնող 18-ամյա հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը 2003 թավականին ծնված առաջին ֆուտբոլիստն է, որը գոլ է խփում իտալական Ա Սերիայում։ Նա դարձել էր դուբլի հեղինակ։ Առաջին գոլի դրվագում արդյունավետ փոխանցումը կատարել էր Մխիթարյանը։
«Ռոման» 22 միավորով 5-րդ տեղում է։ «Ջենոան» 18-րդն է՝ 9 միավոր։
Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր
«Ջենոա» - «Ռոմա»՝ 0։2
Ֆելիքս Աֆենա-Գյան, 82, 90+4


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը