Տաբարեսը հեռացավ Ուրուգվայի հավաքականից 15 տարվա պաշտոնավարումից հետո
Օսկար Տաբարեսը հեռացվել է Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։ 74-ամյա մասնագետը թիմը գլխավորում էր 2006 թվականից։ Վերջին տարիներին նա լուրջ առողջական խնդիրներ ուներ, չէր կարողանում ինքնուրույն կանգնել։
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախորդ չորս խաղում 1։11 ընդհանուր հաշվով պարտություններից հետո Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել մարզիչին։
Ուրուգվայի հավաքականը ընտրական մրցաշարի 14 տուրում վաստակել է 16 միավոր եւ 7-րդ տեղում է։
Հարավամերիկյան գոտու ընտրական խմբում ուղեգիր են նվաճում առաջին 4 տեղերը գրաված թիմերը։ 5-րդ տեղը գրաված թիմն էլ մասնակցում է անցումային հանդիպումների ասիական թիմի հետ։ Բրազիլիայի եւ Արգենտինայի հավաքականներն արդեն ապահովել են եզրափակիչ մրցաշարի ուղեգրերը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը