Գվարդիոլա․ Հաղթանակը կախված է շատ գործոններից, որոնք չես կարող վերահսկել
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան համեմատել է իր աշխատանքը անգլիական ակումբում եւ «Բարսելոնայում», որը գլխավորել է 2008-2012 թվականներին։
«Հիմա ես ավելի լավ մարզիչ եմ, քան այն ժամանակ, ավելի շատ փորձ ունեմ, ավելի լավ գիտեմ խաղը։ Ավելի շատ գիտեմ մրցակիցների մասին, նաեւ ինչպես գրոհել եւ պաշտպանվել։ Աղետալի կլիներ, եթե այս տարիների ընթացքում չկատարելագործվեի։
Հիմա ավելի հանգիստ եմ, փորձը թույլ է տալիս։ Ես աշխատում եմ, ջանք չեմ խնայում, եւ եթե չի ստացվում հաղթել, նորից եմ փորձում։ Հաղթանակը կախված է շատ գործոններից, որոնք չես կարող վերահսկել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի ղեկավարությամբ 2016 թվականից 3 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 4 անգամ՝ Անգլիական լիգայի գավաթը, 1 անգամ՝ Անգլիայի գավաթը, 2 անգամ՝ Անգլիայի սուպերգավաթը։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից