Tata Steel India․ Լեւոն Արոնյանը գրավեց երկրորդ տեղը
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված արագ շախմատի Tata Steel India մրցաշարում Լեւոն Արոնյանը գրավեց երկրորդ տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 5,5 միավոր։ Հաղթողի կոչումը նվաճեց հնդիկ Արջուն Էրիգաիսին, որը վաստակեց 6,5 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։
Նոյեմբերի 19-ին անցկացված վերջին 3 տուրերում Արոնյանը ոչ ոքի խաղաց հնդիկներ Մուրալի Կարտիկեյանի, Ռ․ Վայշալիի եւ Էրիգաիսիի հետ։
Հիշեցնենք, որ նախորդ 6 տուրերում Լեւոն Արոնյանը պարտության էր մատնել ամերիկացի Սեմ Շենքլանդին, հնդիկներ Բ․ Ադհիբանին եւ Գուջրատի Վիդիտին, պարտվել վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, ոչ ոքի խաղացել իրանցի Պարհամ Մաղսուդլուի եւ հնդիկ Ռ․ Պրագնանադհայի հետ։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը